Հալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դեպի Ազգային գերեզմանատուն ջահերթով
Հալեպահայությունը ապրիլի 22-ին համախմբվել ու Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ պահանջատերի իր կեցվածքը այս անգամ արտահայտել դեպի Ազգային գերեզմանատուն ժողովրդի ջահերթով։ Այս մասին ասվում է Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում։
Սիրիայի և Հայաստանի զույգ դրոշներով ջահերթը առաջնորդել է ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի փողերախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Սուսանին։
Շրջանի բնակիչները, իրենց պատշգամբներից մոմեր բռնած, ևս մասնակցել են քայլերթին։
«Ազգ. գերեզմանատան մուտքի մոտ փողերախումբը հնչեցրել է Սիրիայի և Հայաստանի քայլերգները: Ցեղասպանությունը խորհրդանշող հուշաքարի առջև տեղադրվել են ծաղկեպսակներ, ապա հայ հոգևոր պետերը, միացնելով իրենց ջահերը, վառել են հուշաքարի մոտ գտնվող՝ ցեղասպանության նահատակների հիշատակը խորհրդանշող ջահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ներկաները հոտնկայս հարգել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի բոլոր նահատակների հիշատակը:
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Ապրիլյան ոգեկոչման ձեռնարկների նախօրյակին համախմբված ենք կրկին հաղորդակից դառնալու մեր նահատակների կտակին։ Հավաքված ենք ոչ թե սգալու, այլ վերստին հաստատելու մեր աննահանջ երթը դեպի վերջնական հաղթանակ։ Մեր արդար դատին վերջնական, արդար հատուցման ճանապարհը բնականաբար պիտի հանդիպի խոչընդոտների։ Ահա թե ինչու մեր նահատակների պատգամը պիտի չմնա պարզապես պատմության էջերում, այլ գործի պիտի վերածվի։ Մեր սուգը չի կարող հավերժ լինել, որովհետև կա անդուլ պայքար»,- ասել է ՍԵՄ-ի Կենտրոնական Վարչությունից Թինա Գասպարյանը։
Նշվում է, որ Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Ս. Եպս. Զոպյանը, ներկաներին իր պատգամն ուղղելով, ասել է. «Այս ջահերթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարի մեջ։ Նպատակ ունենք, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասին այս ջահի նման մնան լուսավոր ու վառ։ Այս օրերը ուխտի օրեր են մեզ համար։ Ուխտենք հավաքական մեր աշխատանքով, պայքարով կյանքի կոչել մեր սրբադասված նահատակների պատգամը»։
Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար