Բալկաններն անցնում են ածխի, քանի որ էներգետիկ ճգնաժամը վեր է կլիմայի փոփոխության դեմ պայքարի պարտավորություններից
Բալկաններն անցնում են ածխի, քանի որ էներգետիկ ճգնաժամը վեր է կլիմայի փոփոխության դեմ պայքարի պարտավորություններից, գրում է AP-ը։
Հյուսիսային Մակեդոնիան, որը ժամանակին վերականգնվող էներգիայի ներդրողների ներգրավման առաջատարն էր, հայտարարել է, որ ծրագրում է բացել երկու նոր ածխահանք՝ էլեկտրակայաններ մատակարարելու համար:
Էներգետիկայի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է 3 միլիոն տոննա ածուխ գնել հարեւան Կոսովոյից, թեեւ գործարք դեռեւս կնքված չէ:
«Էներգետիկ ճգնաժամի սկսվելուն պես ոչ միայն մենք, այլեւ բոլոր եվրոպական երկրներն ավելացրել են ածխից էլեկտրաէներգիայի արտադրությունը, քանի որ այն ամենաէժանն ու անվտանգն է»,-ասել է պետական էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Վասկո Կովաչեւսկին։
Մեծածախ գների աճը, պաշարների ցածր մակարդակը եւ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել են էներգակիրների գների կտրուկ աճի եւ ստիպել են շատ երկրների պայքարել մատակարարումներ ապահովելու համար:
Սկոպյեն ի սկզբանե նախատեսում էր մինչեւ 2027թ․ հրաժարվել ածխից, սակայն հունվարին այդ ծրագիրը հետաձգվել է մինչեւ 2030թ․։
Մինչդեռ Կոսովոն հայտնել է, որ արտասահմանյան ընկերությունները, այդ թվում՝ Գերմանիայից, նույնպես հետաքրքրված են ածուխ գնելով:
Սերբիան հայտարարել է, որ ավելացնում է ածխի արդյունահանումը՝ ոչ բավարար քանակությամբ տեղումների պատճառով, եւ ներմուծում է օրական 500 տոննա ածուխ Չեռնոգորիայից։
Բոսնիան՝ էլեկտրաէներգիա արտահանող միակ բալկանյան երկիրը, ասել է, որ կհետաձգի ածխով աշխատող գործարանները փակելու ծրագրերը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար