Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը, երբ վերջինս ձգձգել է վիզայի տրամադրումը
Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էհսան Հանդոուզին չեղարկել է Համաշխարհային բանկի նիստին մասնակցելու համար իր այցը ԱՄՆ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը ձգձգել է նրա եւ նրան ուղեկցող պատվիրակության համար վիզաների
տրամադրումը, հայտնում է Mehr-ը։
ԱՄՆ կառավարությունը շարունակում է խախտել իր պարտավորությունները եւ
խոչընդոտում է իրանական պատվիրակությունների ներկայությանը միջազգային
համաժողովներին, ասվում է Իրանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության
մեջ։
Այս տարի ավելի վաղ Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պետք է
ընկերական հանդիպում անցկացներ ԱՄՆ-ում՝ ամերիկյան ըմբշամարտի ֆեդերացիայի
պաշտոնական հրավերով, սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը
մերժեց վիզաները Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ալիռեզա Դաբիրին եւ
իրանական թիմի մյուս 5 անդամներին, ստիպված եղան չեղարկել ուղեւորությունը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար