Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը երկու առանձին փաստաթղթերից կարող է բաղկացած լինել․ Զելենսկի
Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը երկու առանձին փաստաթղթերից կարող է բաղկացած լինել։ Այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական առցանց լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած
լինել երկու փաստաթղթից՝ մեկը պետք է վերաբերի Ուկրաինայի անվտանգության
երաշխիքներին, իսկ մյուսը՝ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության հետ նրա հարաբերություններին։
«Կարծում եմ, որ դա կարող է լինել երկու տարբեր փաստաթուղթ: Անվտանգության երաշխիքներ նրանցից, ովքեր պատրաստ են այդ անվտանգության երաշխիքներին։ Եվ առանձին փաստաթուղթ Ռուսաստանի հետ»,- պարզաբանել է Զելենսկին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա նշել է, որ Մոսկվան կցանկանար ունենալ մի պայմանագիր, որը կպարունակեր բոլոր հարցերի լուծումը։ «Սակայն բոլորն իրենց այնքան էլ չեն տեսնում Ռուսաստանի Դաշնության հետ սեղանի շուրջ։ Նրանց համար Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մի հարց է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունները՝ այլ հարց»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ պատրաստ են
դառնալ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իտալիան եւ Թուրքիան, սակայն դեռեւս ոչ մեկից վերջնական պատասխան չկա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար