Թուրքիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ուժայինների գործողությունները Երուսաղեմում
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Պաղեստինում
լարվածության աճի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթում
աղոթող մուսուլմանների դեմ գործողության» վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան անընդունելի է համարում և դատապարտում է Պաղեստինի մի շարք քաղաքներում հատկապես Ջենինում Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը, որի հետևանքով մարդիկ են վիրավորվել:
Թուրքիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևոր է՝ հատկապես այս փխրուն ժամանակահատվածում թույլ չտալ Ալ-Աքսա մզկիթի
կարգավիճակի և հոգևոր նշանակության դեմ հրահրումներ և սպառնալիքներ:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի
լեռան վրա նախօրեին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի
ուժայինների միջև, ինչի հետևանքով ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է
ստացել։
Պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև լարվածությունը
կտրուկ աճել է Իսրայելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական
հարձակումներից հետո, որոնց զոհ է դարձել 14 մարդ:
Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բանակի կողմից նախօրեին իրականացված գործողության հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել։
Ընդհանուր առմամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում բռնությունների աճի հետևանքով տարածաշրջանում 21 պաղեստինցի է մահացել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար