Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այս գործընթացն ունի 4 փուլ, որի վերջնական նպատակը ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրսբերելն է. Դավիթ Շահնազարյան

Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության եւ մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախցիներն ասում են՝ սրանք բարձրագույն արժեքներ են մեզ համար, որոնք զիջման ու քննարկման ենթակա չեն: Սա ասում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլ քաղաքացիները: Այս ամենն արտահայտվեց Արցախի Ազգային ժողովի ընդունված հայտարարության մեջ: Առանց որեւէ չափազանցության, դա պատմական հայտարարություն է: Դրա քաղաքական հետեւանքներն ունենալու են կարեւոր պատմական նշանակություն: Արցախի ԱԺ-ն ժողովրդի անունից անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ որեւէ կերպ չի ընդունում այն, ինչ այսօր անում է պաշտոնական Երեւանը, որն ըստ էության, ամբողջությամբ կատարում է Բաքվի եւ Անկարայի հրահանգները: Դա անընդունելի է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, այդ Հայտարարությունում ուղղակիորեն նշված է, որ այսօպես կոչված «խաղաղության գործընթացը», որը որդեգրել են դրսից կառավարվող ՀՀ իշխանությունները, դա ոչ միայն ուղղակի գոյաբանական վտանգ է Արցախի պետականությանը, այլեւս ընդհանրապես արցախցուն այս հողում ապրելու իրավունքին դեմ է: Ավելին, նշվում է, որ դա ուղղակի վտանգ է նաեւ Հայաստանին եւ ոչ պակաս վտանգ:

«Իմ գնահատականով, Արցախի ԱԺ ղեկավարությունը, բոլոր խմբակցությունները համոզված են, որ այդ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Եվ քաղաքական, եւ ռազմական պայքարի է պատրաստ Արցախի ողջ ժողովուրդ: Սա Արցախի համար չէ, նաեւ ՀՀ-ի համար է, ողջ հայության համար է: Իրենք ուղղակի հուսով են, որ այս պատմական հայտարարությամբ մեր ազգային արժանապատվության վերականգնման մեջքը ուղղելու նոր հնարավորություն է ստեղծվում: Փաշինյանի այս քաղաքականությունը շատ ավելի կորստաբեր է լինելու Արցախի, Հայաստանի ու ողջ հայության համար, քան նրա սանձազերծած 44-օրյա պատերազմը»,-նշեց նա:

Հարցին, թե եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ եւ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, որն է մնում Արցախի համար ելքը, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք պարզ հասկանանք, թե ինչ ուղղակի վտանգ կլինի Արցախի համար: Այս գործընթացը եւ խաղաղության փաստաթղթի ստորագրումը տապալելու է թե Արցախի պետականությունը, թե արցախցու՝ այստեղ ապրելու իրավունքը: Այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ակնհայտ է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է ուղղակի պահանջը, որ ռուս խաղաղապահները անմիջապես դուրս գան Արցախից: Ըստ էության, դա բնական պահանջ է լինելու: Ասելու են՝ մենք Հայաստանի հետ ամեն ինչ պայմանավորվել ենք, մենք որեւէ խնդիր չունենք, ստորագրել ենք խաղաղության պայմանագիր եւ ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ ապակայունացման գործոն է: Ավելին, այդ դիրքորոշումը կպաշտպանի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը: Դա բավական լուրջ սատարում կստանա նաեւ միջազգային որոշ շրջանակների կողմից: Ադրբեջանը չի թացքնում իր այս ծրագիրը:

Այսօր քանի որ ՀՀ-ն ընդհանրապես, արդեն պաշտոնապես հրաժարվել է Արցախից, այսինքն որեւէ անվտանգության երաշխիք չեն տրամադրում, միակ անվտանգության երաշխիքը ռուս խաղաղապահներն են: Դրա վերացումից հետո Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե այդ սցենարով գնա, Արցախը կդատարկվի:

Ուստի ողջ հայությունն այսօր ունի միայն մեկ նպատակ՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ՀՀ իշխանությունները պետք է հեռացվեն բոլոր քաղաքական մեթոդներով: Սա արդեն համահայկական խնդիր է դառնում»:

Շահնազարյանը հիշեցրեց, որ ինքը դեռ 2018-ին ասել էր, որ Փաշինյանը եկել է իշխանության «Արցախ իշխանության համար» բանաձեւով եւ իրականացնելու է Արցախի հանձնումը:

«Փաշինյանի ծրագիրը, ավելի ճիշտ նրա տերերի ծրագիրն ունի 4 փուլ. Առաջին ծրագիրը Արցախի հանձնումն է, երկրորդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որի մեջ մտնում է սահմանների դելիմիտացիան: Դրանից հետո Հայաստանն ուղղակի ծվեն-ծվեն է լինելու, այն ադրբեջանական պոստերը, որոնք ունենք Գորիս-Կապան ճանապարհին, ունենալու ենք նաեւ այլ ճանապարհների վրա, օրինակ, Երասխից Եղեգնաձոր գնացող ճանապարհի վրա, Վրաստան գնացող ճանապարհի վրա:

Երրորդ փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը եւ կոմունիկացիաների բացումը: Դրա արդյունքում Թուրքիայի դարավոր նպատակի՝ Մեծ Թուրանի ծրագրի իրականացումն է լինելու, այսինքն Թուրքիան կապելու են Թուրքիան Նախիջեւանի ու Ադրբեջանի հետ՝ մաս-մաս անելով Հայաստանը:

Այդ երեք փուլերի իրականացումից հետո կսկսվի 4-րդ փուլը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից: Ինչպես տեսնում եք, առաջին փուլը համարում են ավարտված, երկրորդ փուլի մեջ են»ընդգծեց նա:

Շահնազարյանը այս ամենից խուսափելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հրահանգները կատարող, դավաճան իշխանությունների հեռացումը. «Սպասելու ժամանակ չկա, իրավիճակը շատ արագ է զարգանում, մեր շուրջ օղակը ուղղակի սեղմվում է: Հուսանք՝ Հայաստանում նման շարժում կսկսվի»:

Հարցին, թե որքանով է իրատեսական Արցախի՝ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունների հաստատումը որի մասին խոսել է Արցախի նախագահը, Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դա իրատեսական գործընթաց է եւ հնարավոր է մոտ ապագայում այդ հարցը լուծել: Եկեք ճիշտ հասնականք, Ռուսաստանի համար այս աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ չափազանց կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ քանի որ Հայաստանը չունի միջազգային սուբյեկտայնություն, վաղուց այս իշխանությունները Հայաստանը դարձրել են օբյեկտ, ապա ՌԴ-ի հետ, մեր ֆորմալ դաշնակցի հետ հարաբերություններում, մենք չենք կարող մեր շահերը ներկայացնել»: