Ճապոնիան անհանգստացած է Ճապոնական ծովում Ռուսաստանի կողմից անցկացվող թեւավոր հրթիռների փորձարկումներով
Ճապոնիան անհանգստացած է Ճապոնական ծովում Ռուսաստանի կողմից անցկացվող թեւավոր հրթիռների փորձարկումներով։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին Մոսկվային կոչ է արել «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը Հյուսիսարեւելյան Ասիայում»։ Նա ընդգծել է, որ Ճապոնիան «խստորեն դատապարտում է» Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, քանի որ այդպիսով «խախտվում է միջազգային կարգը»։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին ասել է, որ Մոսկվան «ձգտում է ցուցադրել իր ուժը Հեռավոր Արեւելքի տարածաշրջանում» եւ «արդիականացնել իր ռազմածովային հզորությունը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երկու սուզանավերը հաջողությամբ իրականացրել են «Կալիբր» թեւավոր հրթիռների փորձնական արձակումներ Ճապոնական ծովում։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ թեւավոր հրթիռները հաջողությամբ խոցել են կեղծ հակառակորդին, զորավարժություններին մասնակցել է նավատորմի ավելի քան 15 նավ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...