Հնդկաստանում չորս տղամարդ ձերբակալվել է մողեսի խմբակային բռնաբարության համար
Հնդկաստանում չորս տղամարդ է ձերբակալվել է Մահարաշտրա քաղաքի Սահիդարի արգելոցում մողեսի խմբակային բռնաբարության համար, հայտնում է Nextshark-ը։
Մեղադրյալներից մեկի հեռախոսում հայտնաբերվել է տեսանյութ, որում նրանք բռնաբարում են բենգալյան մողեսին:
Մահարաշտրա նահանգի անտառտնտեսության վարչության տեսախցիկների տեսագրություններում երեւում է, որ չորս տղամարդ մտնում են Սահիդարի վագրերի արգելոց, որը 2008թ․ ստեղծվել է Հնդկաստանի կառավարության կողմից՝ բենգալյան վագրերին պահպանելու համար: Պաշտոնյաները տղամարդկանց հեռախոսներում հայտնաբերել են նաեւ տարբեր կենդանիների՝ խոզուկների եւ եղնիկների լուսանկարներ:
Բենգալյան մողեսները կարող են աճել մինչեւ 2 մ եւ կշռել գրեթե 7 կգ:
Սկզբում անտառապահները բռնել են մեղադրյալներից միայն մեկին, իսկ մնացածները փախուստի են դիմել։ Ավելի ուշ նրանց հայտնաբերել են Մահարաշտրա նահանգի Ռատնագիրի շրջանի Խատիվ գյուղում։ Պաշտոնյաներն ասել են, որ տղամարդիկ այնտեղ որսի են գնացել:
Հնդկաստանի Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած անձ, ով կամավոր սեռական հարաբերություն է ունենում կենդանու հետ, «պատժվում է ցմահ ազատազրկմամբ կամ ցանկացած ժամկետով ազատազրկմամբ, որը կարող է երկարաձգվել մինչեւ տասը տարով»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար