Հունաստանում հայտարարել են երկրում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների մեղմացման մասին
Հունաստանում մի շարք հակակորոնավիրուսային սահմանափակումներ կթեթեւացվեն. մասնավորապես, մայիսի 1-ից օգոստոսի 31-ը չեղարկվում է հանրային սննդի հաստատությունների, հանրախանութների եւ այլ օբյեկտների մուտքի մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վկայականներ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին չորեքշաբթի հեռուստաուղերձում հայտարարել է Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեւրիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա՝ մայիսի 1-ից օգոստոսի 31-ն անհրաժեշտ չի լինի կորոնավիրուսի եւ նախկին COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականներ ցույց տալ, այս միջոցի վերաբերյալ նոր որոշումներ կկայացվեն սեպտեմբերի 1-ին։ «Հունիսի 1-ից չեղարկվում է փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը: Մայիսի 1-ից դպրոցներում չեղյալ է հայտարարվում ինքնաթեստավորումը [COVID-19-ի ախտորոշման համար նախատեսված փաթեթների օգնությամբ, որոնք անվճար բաժանվում են դպրոցականներին եւ ուսանողներին դեղատներում։ Սուրբ Զատիկի տոներից հետո ուսանողներն առանց ինքնաթեստավորման կվերադառնան ուսումնական հաստատություններ»,- ասել է նախարարը։
Ընդ որում, ինչպես նշել է առողջապահության նախարարը, մայիսի 1-ից միայն չպատվաստված աշխատողները շաբաթը մեկ անգամ էքսպրես թեստ կհանձնեն աշխատավայր մուտք գործելու համար։ Մայիսի 1-ից օգոստոսի 31-ը հանվում են ռեստորաններում, սրճարաններում, կինոթատրոններում, մարզադաշտերում եւ հասարակական այլ վայրերում մարդկանց ներկայության բոլոր քանակական սահմանափակումները, դրանց բեռնումը թույլատրվում է 100 տոկոսով։ Ապրիլի 15-ից չեղարկվում է նաեւ 60 տարեկանից բարձր չպատվաստված քաղաքացիների համար ավելի վաղ սահմանված 100 եվրո տուգանքը։
«Սուրբ Զատիկը կնշենք գործող միջոցառումների համաձայն՝ խորհուրդ տալով դիմակ կրել միայն այնտեղ, որտեղ մարդաշատ է»,- հավելել է նախարարը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար