Մեծ փողը ոչնչացնում է հիշողությունը, հայրենիքը. 2018-ի հեղաշրջումը, աղանդներն ու ՀԿ-ները, թուրքական շահը, Հայաստանի ապագան՝ Հյուսիսային Կորեա. Ալեն Ղևոնդյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է:
Նիկոլ Փաշինյանի ինքնահարցազրույցի նպատակն էր հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելը, Թուրքիային և Ադրբեջանին մեսիջներ ուղղելը, որովհետև նրան լսում են նաև այդ երկրներում, Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ աղավաղված թեզեր առաջ քաշելը: Հնչեցված թեզերի մեջ 30-40-ը բացահայտ կեղծիք էր:
Նիկոլ Փաշինյանն անկեղծ նշում էր, որ ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու իր թեզը դրական միտում է:
Մարդիկ, իհարկե, ավելի շատ սիրում են պարզապես հավատալ, քան ասածի վերաբերյալ մտածել: Չնայած հոգնել են մտածելուց և ուզում են հանգիստ ու կայուն ապրել, այդուամենայնիվ իրականությունը նրանց բերել է սթափության դաշտ:
Հիմնական խնդիրը հանրային ապատիան է, անտարբերությունը, որը քաղաքական կապիտալի չի վերածվել:
Մարդիկ ուզում են մոռանալ այն արհավիրքը, աղետը, ինչի մեջ ապրում են:
Պետք է գտնվի այն անհատը, ում լեգիտիմության աստիճանը բարձր է:
Բիզնեսը, փողը հայրենիք չունի, փողը, իսկ մեծ փողը՝ առավել ևս, ոչնչացնում է հիշողությունը. Ձեր նշած բիզնեսմենի՝ Խաչատուր Սուքիասյանի դերակատարումը հայ-թուրքական հարաբերությունների, մերձեցման գործում շոշափելի մեծ է:
Կարող է գալ մի փուլ, երբ մենք հայտնվենք այն վիճակում, որում հայտնվեցին եզդիները Սինջարում:
Մենք ականատես ենք լինում աշխարհակարգի փոփոխության. Թուրքիան փորձում է ձևավորել մի աշխարհակարգ, որտեղ ինքն է կարևոր դերակատարը լինելու:
Հայ-թուրքական ստվերային պրոցեսը՝ Հայաստանում գործող մի շարք քաղաքական ուժերի հետ, նոր չի սկսվել:
ԱԺ գործող խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, 2018-ի իրադարձություններից հետո բարձրացնում էր ՀՀ հիմնը և զինանշանը փոխելու հարցը, դա նրա ճաշակային առանձնահատկությո՞ւնն էր: Իհարկե ո՛չ:
2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում էր:
Եթե հնարավոր լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, գործող վարչապետը հենց հիմա կճանաչի. Արցախն իր և թիմի համար մեծ պրոբլեմ է, որից պետք է ամեն գնով ազատվել, իրենց համար բեռ է:
2018-ի հեղաշրջման ողջ պրոցեսը, քայլարշավը մանրամասն, դետալացված նախապես մշակված էր արտերկրի հոգեբանների, քաղտեխնոլոգների միջոցով:
Քաոս կառավարելը Հայաստանում և աշխարհում լուրջ ռեսուրս է և գործիք:
Մենք տոտալիզացիայի, ամբողջատիրության պրոցեսում ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը որ օրը զրկվեց իշխանությունից, անվտանգության խնդիր կունենա:
Գործող իշխանությունը տոտալիտար վարչակարգ է ուզում ստեղծել, մոտավորապես Հյուսիսային Կորեա, և դա չի թաքցնում. արտաքին խաղացողներին խոսք է տալիս ամեն ինչ անել՝ միայն թե իշխանությունից չզրկվի, ներսում ասում է՝ «ես գիտեմ՝ ինչ անել…»:
Հայաստանում բավականին տարածված է քաղաքական աղանդը, որն անբուժելի հիվանդություն է. բոլոր աղանդավորական շարժումները քաղաքական բովանդակություն ունեցող պրոյեկտներ են, մոնոլիտ են և ոչ թույլ, ֆինանսական հսկայական ռեսուրսներով:
Մենք ունենք մի երկիր, որը Ֆեյսբուքով է կառավարվում:
Գազի գինը բարձրանում է՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ սակագնի բարձրացումն անապահով խավի վրա չի տարածվի, այնինչ գազի գնի աճը ենթադրում է համապարփակ գնաճ բոլոր ոլորտներում. մենք բոլորս ենք աղքատանալու, կյանքն էլ ավելի է թանկանալու:
Նախագահ Արմեն Սարգսյանը որոշակի առաքելությամբ էր հայտնվել. իր շահերից ելնելով՝ դուրս եկավ խաղից, ամեն ինչ հանձնեց, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվի:
Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ցանցի, ծուղակի մեջ, մեզանով խաղում են, սակայն գործընթացի ավարտը տեսանելի չէ:
Աշխարհն ասում է՝ Հայաստանի վարչապետը Հայաստանը հանել է վաճառքի, եթե նրանց համար երկիրը կարևոր չէ, մենք էլ կարող ենք փայատեր դառնալ:
2008-ին Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների մեջ «Բրիթիշ փեթրոլիումը» ֆինանսական առումով ներգրավվածություն է ունեցել, որոշ հասարարական կազմակերպությունների և անհատների միջոցով. ԱԱԾ արխիվում կլինեն նյութեր, եթե չեն վերացրել:
«Բրիթիշ փեթրոլիումը» շատ վաղուց վերպետական միավոր է և տարբեր երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխման քայլեր է ձեռնարկում:
Հայաստան գումար է մտնում մերձավորարևելյան երկրներից մեկից, որը ԿԲ-ում չի ֆիքսվում. փողերի մի մասը գալիս է Կատարից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ