Միայն երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համոզված է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։ Միշելը նման հայտարարություն է արել «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
Նրա խոսքով` տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր և պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան նոր ջանքեր։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն»,–ասել է նա։
Միշելը վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա, ըստ նրա, ներառում է վստահության ամրապնդումն ու կայուն կարգավորման խթանումը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները