Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան
Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։
Այս մասին Արցախի Հանրապետության նախագահը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով և, նախընտրական խոստմանս համաձայն, անվճար առողջապահության մաս է կազմում։ Ծանր պատերազմը, ցավոք, բոլորիս կյանքում գլխիվայր փոխել է տրամադրություններն ու ծրագրերի ժամանակացույցը, բայց, հանուն մեր ժողովրդի դրսևորած կամքի ու վճռականության, հանուն մեր սուրբ նահատակների և հանուն ապագայի հանդեպ մեր ունեցած մեծ պատասխանատվության, պարտավոր ենք ապրել ու շարունակել կիսատ թողածը․․․
Նորածնի ընտանիքին անկեղծ ու ջերմ շնորհավորանքներս։ Համոզված եմ՝ շուտով այդ մեծ ուրախությունը կընդգրկի նոր ընտանիքներ։ Իսկ կառավարությունը միջոց չի խնայելու ընտանիքներին նման երջանկություն պարգևելու համար»,-գրել է Արցախի նախագահը՝ գրառմանը կցելով Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ