Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 40–րդ՝ նոյեմբերի 5

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 40-րդ՝ նոյեմբերի 5

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը.

«Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին»:

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

«Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորելարևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի ձեռնարկած բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից»:

Ոչ մի խոսք Շուշիի մասին, որտեղ օրհասական մարտեր էին։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որԱրցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա.

«Իմ անձնական ճշտված տեղեկություններով՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի պարոն Հարությունյանը»,- ասել է նա:

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները նոյեմբերի 2-ին իրենց բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից հրետանային միջոցներից կրակ վարելուց օրեր անց «Զինուժմեդիային» ասել են, թե գյուղում տրամադրությունը մարտական է։ Հիշեցնենք, որ հրետակածությանհետևանքով մեկ քաղաքացիական անձ էր զոհվել, երկուսն էլ վիրավորվել էին։ Գյուղի որոշ տների ապակիները, դռները վնասվել են։ Հրետակոծվել են ոչ միայն բնակելի տները, այլևգերեզմանատունը։Այդուհանդերձ գյուղում խուճապ չկա։

«Ով որ մտածում է, թե մենք պետք է մեր հողն ու գյուղը թողնենք, թող ինքը հեռանա էստեղից։ Մենք գյուղն ամուր պահում ենք, կանգնած ենք, հզոր ենք ու հաղթելու ենք»,-ընդգծել է գյուղացիներից մեկը։

2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար: Նրա խոսքով` Արցախում մեր հայրենակիցներն ու հայ ժողովուրդը կռվում են փաստացի երեք թշնամու`Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների եւ Ադրբեջանի հետ:

Զ.Մնացականյանը նշել է, որ ներկայում նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարըեւ ԱԳՆ-ն բարձրացնում է այս հարցը նաեւ այլ երկրների գործընկերների հետ շփումներում:

ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը նշել է, թե չի կարող ասել, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում այս պահին նախատեսված է: Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանը հիշեցրել է, որ վերջին հանդիպումը եղել է Ժնևում.

«Աշխատանքն առօրյա է այդ առումով՝ և համանախագահների հետ: Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին հայտարարության 4 կետերի մեջ»,-ասել է նա:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակեն հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, խնդրելով օգտագործել բոլոր հնարավորությունները ռազմական գործողություններին եւ Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար, հետեւել, որ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները, դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք:

Արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել իրենց պահանջը ներկայացնելով մեկ բառով՝ արդարություն։Ակցիայի մասնակիցները նաեւ նամակ են գրել դեսպանին։

«Պահանջում ենք, որ Գերմանիայի դեսպանը դուրս գա և անձամբ ստանա մեր նամակն ու լսի մեզ, մեր դժոխային պատմությունները, որոնք արդեն 40 օր է՝ ինչ տևում են։ Մեզ պետք է պատասխանեք, թե ինչո՞ւ որպես ԵՄ և ՆԱՏՕ անդամ, ոչ մի քայլ չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար»,-նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Եվս մեկ հատված ԱԺ-ում լրագրողների հետ ՀՀ ԱԳ նախարարի հետ զրույցից. «ԱՄՆ դերակատարությունը եւ ներգրավումը Արցախի հարցում եղել է շատ ակտիվ», ասել է Զ.Մնացականյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանն ակնկալիքներ ունի, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո Սպիտակ տան դերակատարությունը կարող է փոխվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում.

«Այդ ակտիվությունը շարունակվելու է: Իրենց դերակատարությությունը լինելու է ակտիվ, ինչպես ակտիվ է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից»,-ասել է նա՝ նկատելով, որ համանախագահների ներգրավվածությունը սկսվում է շատ բարձր մակարդակից:

Պատգամավորների հարցերին պատասխանելով, Զոհրաբ Մնացականյանը նշել է, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի։

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվել էր․ «Եթե մենք դիվանագիտության համար ավելի շատ փող ծախսած լինեինք, ապա հնարավո՞ր է, որ այսօր ավելի շատ դաշնակիցներ կունենայինք, որոնք անգամ պատրաստ կլինեին արյուն հեղել մեր կողմում»։

«Միայն փողը բավարար չէ։ Եթե համակարգը համապատասխան բարեփոխման չի ենթարկվում եւ չի հետապնդում ներուժի իրապես ծրագրված մեծացում ու ամրապնդում, ապա այդ փողը չի կարող հանգեցնել որեւիցե որակական փոփոխության։ Մենք արդեն ասել ենք, որ Հայաստանի ԱԳՆ բյուջեն բավականին խնայողական է»,- ասել էԱԳ նախարարը։

Անդրադառնալով ՌԴ նախագահին ՀՀ վարչապետի ուղերձին, որտեղ Ն.Փաշինյանը կոչ էր անում սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին՝ իր անվտանգության ապահովման համար, Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են այդ առումովեւ ավելին չի կարող ասել:

Հարցին, թե կա՞ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի անդամներից առնվազն երկուսը՝ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի անմիջական տնտեսական գործընկերներն են, նախարարը պատասխանել է.

«Ձեր հարցը խորը վերլուծությունների եւ առանձին երկար քննարկումների հարց կարող է լինել: Իսկ կոնկրետ պատասխանը հետեւյալն է. մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության ու արագության առումով:Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ եւ աշխատում ենք առանձին երկրների հետ որպես ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ամբողջ գործիքակազմը գործադրվել է առաջին իսկ օրվանից: Եթե համարել ենք, որ այդ գործիքակազմից այս մեկն ենք օգտագործում, այդ մեկն էլ օգտագործել ենք եւ շարունակելու ենք դա անել»:

Զոհրաբ Մնացականյանը, արդեն լրագրողների հետ զրույցում, հիշեցրել է, որ երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու առումով. երեք անգամ նրանք լրջագույն ջանքեր են ներդրել, եւ երեք անգամ էլ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, հավանաբար Թուրքիայի դրդմամբ.

«Երեք անգամ մենք ունենք իրավիճակ, երբ անկարող է Ադրբեջանը լինել պատասխանատու եւ լինել հետեւողական իր համաձայնությունն իրականացնելու համար: Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինանդադար ամրագրելու ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարն ինչո՞վ է բացատրում իրենց պարտավորությունները չկատարելը, Զ.Մնացականյանը պատասխանել է.

«Կարեւոր հարցերից մեկն այստեղ վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքներ կատարվում են:Դա այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է»:

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, նման քայլի դեպքում Ղարաբաղն առանց հայերի կմնա: Ըստ նախարարի՝ դրանով ընդգծվում է համայն հայության ազգային նպատակը:

«Մեր բոլոր համազգային ​​ռեսուրսները` բոլոր առումներով, ուղղված են դրան: Մեզ համար չափազանց կարեւոր է միասին եւ նպատակային աշխատել այդ նպատակին հետամուտ լինելու եւ հասնելու համար»,- շեշտել էԶ.Մնացականյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունիցհայտնել են, որ Արցախի բնակչության համար հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել: 50 տոննա կշռող մարդասիրական բեռները ներառում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության տարբեր իրեր:Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ.

«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 խփված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»:

Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ հիշեցնում է, որ դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է.

«Արցախի շուրջ 24 հազար աշակերտի կյանքի և կրթության իրավունքն այսօր ոտնահարված է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով», նշվել է տեսանյութում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սեյրան Օհանյանին հատուկ շնորհակալություն է հայտնել Շուշիի պաշտպանության համար: Նա Ֆեյսբուքումգրել է.

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:

Հ.Գ.

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

Այս գրառումներից հանրության շրջանում համոզմունք էր արմատավորվել, ու Շուշիի պաշտպանությունը գլխավորում էր Սեյրան Օհանյանը, ինչն այդպես չէր։ Ավելին՝ մինչեւ օրս հայտնի չէ, թե ով էր հայոց բերդաքաղաքի պաշտպանության հրամանատարը եւ ում որոշմամբ է թողնվել քաղաքը։

ANNA NewsMilitary-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է նոյեմբերի 4-ին Շուշիի համար մղվող մարտերը:Տեսանյութում նշվում է, որ հարյուրավոր արկեր են ընկնում Շուշի քաղաքի վրա:

«Շուշին բառացիորեն ոչնչացնում են: Կրակի տակ են քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախի ՊԲ-ն զսպում է հակառակորդի հարձակումը քաղաքից հարավ ընկած հատվածում»,-պատմում էր թղթակիցը:

ՊԲ զինծառայողներից մեկի խոսքով, թշնամին իրենց դիրքերից 3-4 կմ հեռավորության վրա է. «Ամեն ինչ սկսվել է գիշերը ժամը 3-ից: Արկերի մեծ մասն ուղղված է քաղաքին: Սա մեր հողն է եւ մենք մինչեւ արյան վերջին կաթիլը կանգնելու ենք»:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ ոստիկանությանը, պահանջելով իրեն ուղղված բոլոր ծանուցումները ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իր աշխատանքային գործունեությանը, ինչպես արվում էր նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։

«Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս։ Հանգիստ թողեք մարդկանց․ մանկահասակ երեխաներ կան։Հետայսու զերծ մնացեք իմ բնակության հասցեում որևէ գործողություն իրականացնելուց, կրկնում եմ, հատկապես եթե դրանք կապված են իմ աշխատանքային պարտավորությունների և պարտականությունների հետ, և, վստահաբար, չունեն ՀՐԱՏԱՊՈւԹՅՈՒՆ!!!։ Մի կիրառեք նման տհաճ իրավակիրառ պրակտիկա, մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նշված որոշման մեջ առնվազն խնդիր է տեսել»։

Հիշեցնենք, որ խնդիրը ռազմական դրության սահմանափակումներով պայմանավորված որոշ հրապարակումների շուրջ քննություններն ու տուգանքներն էին։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ, բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ «Այդպես ավելի համակարգված է լինելու»:

«Զինուժմեդիան» ռեպորտաժ է պատրաստել դիմահարդարմամբ պատերազմ մեկնող հայ աղջկա մասին։ Արփի Բեկյանը, մանկավարժ-պարուսույց է, մինչեւ պատերազմը մարզիչ էր։

«Իմացել եմ ընկերներիս միջոցով, հաջորդ օրը եկել ու գրանցվել եմ։10-11 օր է՝ գալիս եմ։ Սովորել ենք առաջին բուժօգնություն, տակտիկա, մեզ հետ հոգեբաններն են աշխատում, զենքին ենք ծանոթանում։ Բոլորս պետք է պատրաստված լինենք ու պետք չի տարանջատել աղջիկներին»,- ասել է նա։

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան էհասել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: Մինչ օրս տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն:

Արցախի նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իմաստ չունի հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վերջին երկու տարվա ընթացքում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ եւ անիմաստ էին` առաջին հանդիպումներից բացի»,- ասել է Ալիեւը:Նրա խոսքով` «խոսելով փոխզիջումների մասին` Հայաստանը ոչ մի կոնկրետ բան չի ասում, ինքնորոշումից բացի: Սակայն ինքնորոշումը փոխզիջում չէ նրանց կողմից»:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 «ՏՈՍ», հակառակորդն ունի 7290 զոհ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ Որոշ աղբյուրներ էլ (նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան եւ ուրիշներ) պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։

Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր հայկական կողմի զոհվածների ցուցակներ չէին հրապարակվում։

«Զինուժմեդիան» հերթական տեսանյութումպատմել է, որ եզդիների հերթական ջոկատն է մեկնում առաջնագիծ:ՔյարամՍլոյանի անունը կրող ջոկատի հրամանատարը վստահեցրել է՝ զենքը վայր չեն դնելու մինչեւ չհաղթեն եւեւս մեկ անգամ չապացուցեն իրենց հավատարմությունը Հայաստանին ու հայ ժողովրդին. «Սա լինել-չլինելու պահն է: Իհարկե գիտենք՝ թշնամին ինչ զենքեր է օգտագործում, եղել եմ, տեսել եմ, բայց մեր պայքարն արդար է, մենք թույլ չենք տա, որ իրենց ժանգոտած յաթաղանը նորից մեր գլխին շողշողա»,-ասել է հրամանատարը:

«Ռազմինֆոն» արբայակային լուսանկարներ է տարածել, որտեղ երեւում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իրենց երեք գյուղերի մեջտեղում թնդանոթի 3 մարտկոցներ է տեղադրել.

«Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին: Արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում դիրքերը փորվել են վերջերս: Ըստ էության, սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան»:

ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ տարածքը Ադրբեջանից թիրախավորելու առիթով։ Թվարկվել են այն կոնվենցիաները, որոնք խախտել է հակառակորդը, նաեւ 1994թ. զինադադարի համաձայնագիրը:

Խոսքը նախօրեին ԱԹՍ-ներով հարձակման մասին է։

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է:

«Սա ճշմարտություն է, որն ակնհայտ է բոլորիս համար։ Հուսալ, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը կպայքարի մեր հողի համար, կործանարար մտածողություն է: Մենք պետք է պաշտպանենք մեր հողը եւ պայքարենք մեր գոյության համար»,- շեշտել է Քոչարյանը: Ընդ որում, ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ձգտի առավելագույն աջակցություն ստանալ հարեւաններիցեւ դաշնակիցներից:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորհրդակցությունների վերաբերյալ Շ.Քոչարյանն ասել է.

«Ինչ որ պետք է արվում է, ավելին չեմ կարող ասել: Դուք պատկերացնում եք, որ խոսքը վերաբերում է այն էլ պատերազմի ժամանակ անվտանգությանը: Դուք ենթադրում եք, որ ես պետք է ասեմ, թե ով է խորհրդակցել, ում հետ, ինչ են պայմանավորվե՞լ:Դիմումը եղել է. պայմանագրի երկրորդ հոդվածն ասում է, որ պետք է սկսվեն խորհրդակցություններ եւ կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն: Դրանից ավելին ես չեմ կարող ասել:Պատերազմի ժամանակ ես ձեզ խորհուրդ կտամ՝ ավելի լավ է փորձեք ձեր հարցերով, ձեր գործունեությամբ նպաստել հասարակության համախմբմանը: Մենք պատերազմում ենք»,- ասել է նա ու հեռացել:

Հեռանալիս նա արձագանքել է հարցին, թե հաղթանակը որն է. «Հաղթանակն այն է, երբ հակառակորդը պարտվում է»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ։

«Հակամարտության գոտում շաբաթվա ընթացքում իրադրությունը շարունակել է լարված մնալ, կողմերի մարտական բախումների ամբողջ շփման գծում նկատվել են փոխադարձ գնդակոծություններ, թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտները։ Անհրաժեշտ է գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայիեւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանում նոյեմբերի 5-ի դրությամբ 21 հայ ռազմագերի կա։ Ըստ նրա՝ տվյալներն անընդհատ փոփոխվում են.

«Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։

Անդրադառնալով համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին՝ քրեագիտական վարչության պետը նշել է, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում. «Այդ մասով անձինք տուժող են ճանաչվել»։

Ռաֆայել Վարդանյանը հայտնել է նաեւ, որ հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Քննչական խումբը մասնակցել է զոհվածների դիակների հանձնման գործընթացին եւ տեղում իրականացրել քննչական-դատավարական գործողություններ։

Նրա խոսքով՝ եղել են ածխացած դիակներ, ինչպես նաեւ դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետեւանքով բացակայում էին։

Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրել է, որ գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայիհետեւանքով, առկա է բռնի մահ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին էին փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները եւարտահանձնվել մեկ քաղաքացիական անձ, երկրորդի՝ Միշա Մելքումյանի,ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը պարզվել էր, որ Մելքումյանը մահացել է։

Ռուսաստանի հայերի միությունը ավելի քան 200 միլիոն ռուբլի է փոխանցել «Հայաստան» համահայկական եւ ««Զինծառայողների ապահովագրման հիմնադրամներին: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման ԱնանյանցըNEWS.am-ին հայտնել է, որ բացի այդ, փոխանցվել է հարյուր միլիոնավոր ռուբլու սարքավորում:

«Օգնությունը տրամադրվել է սաղավարտների, զրահաբաճկոնների, ռադիոկայանների, գիշերային տեսանելիության սարքերի, հագուստի եւ այլնի տեսքով, ցուցակը շատ մեծ է: Օգնության կազմակերպումը շարունակվում է: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան է օգնության ծավալը, կասեմ, որ Մոսկվայից Երեւան թռչող ուղեւորներին չի թույլատրվում իրենց հետ ուղեբեռ վերցնել, քանի որ տեղ չկա»,- ասել է նա:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտնել է, որ ոչ մի կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Ընդ որում, ըստ փոխնախարարի, միջամտության համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը:Նա նաեւ հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական ​​անդամներըկոչ էին արել դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում, բայց դա ոչ մի դրական արդյունքի չէր հանգեցրել. «Եվ այստեղից մենք պետք է եզրակացություններ անենք»,- ասել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ ցանկացած երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստ գումարել, այդ նիստում ԱԽ մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն բանաձեւը:

«Համենայն դեպս, նրանցից ոչ մեկը չպետք է վետո դնի: Բացի այդ, կան եւս 9 ոչ մշտական անդամներ, որոնք նույնպես պետք է միաձայն պաշտպանեն այս բանաձեւը: Միայն այդ դեպքում որոշում կկայացվի: Դա շատ բարդ գործընթաց է: Հենց սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղում, համանախագահ երկրները, այդ թվում ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում, որը պետք է հնչեցներ նախագահը: Նախագահն ամեն ամիս փոխվում է: Այս անգամ նախագահությունն անցավ Ռուսաստանին: Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»,- ասել է Քոչարյանը՝ չնշելով երկիրը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ընդամենը 5-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Ըստ տրամաբանության՝ վետո են կիրառել Չինաստանը կամ Մեծ Բրիտանիան. Հանրային կարծիքը հակված է համարել, որ պատերազմի դադարեցումը տապալել է Մեծ Բրիտանիան։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն առաջնագծի զինծառայողներից լուսանկարներ է հրապարակելեւկից գրել.

«Ուժեղ, վճռական, անձնվեր»։

ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը լրագրողներին հայտնել է, որ կալանքի տակ գտնվող 2 սիրիացի վարձկանների խոստովանությամբ՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իրենց խմբի անդամներին ադրբեջանցի զինառայողները «վախի դեմ դեղահաբեր» են տվել։ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել է, որ նրանք իրենց մասնակի են մեղավոր ճանաչում. «Նշում են, որ իրենք ոչ ոքի չեն սպանել։ Սակայն իրենց սպանությանմեղադրանք չի առաջադրվել։ Մենք առաջադրել ենք միջազգային ահաբեկչություն, վարձկաններին օգտագործելը ռազմական գործողություններում եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ համարվող արարքներ կատարելը»։

Նրանք ընդունել են, որ իրենք միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ են։ Հայ իրավապահները փորձել են կապ հաստատել նրանց հարազատների հետ՝ տեղեկացնելու, որ նրանք Հայաստանում են եւ կալանավորված են, բայց դա անել չի հաջողվել, քանի որ նրանց հարազատները հեռախոս չունեն։

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է.

«Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես Քարին տակի եւԼիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարներիեւ այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունները»։

Ականատեսների վկայությամբ՝ Քարինտակը հակառակորդի վերահսկողության տակ էր անցել հենց նոյեմբերի 5-ին։

Արցախի հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել ռմբակոծվող Շուշիից.

«Դպրոց ու հյուրանոց, մշակութային օջախներ, թշնամու արկերի հետքերն ամենուր են։ Շուշիի քաղաքապետը քաղաքում չէր։Արծվիկ Սարգսյանը բերդաքաղաքի մատույցներում էր, թշնամին նորից գրոհում էր, տղաներից աջակցության էր շտապել։Ամբողջ գիշեր ռմբակոծել են, ժամը 7-ից՝ ավելի ինտենտիվ։ Քաղաքը շատ է վնասված։ Թշնամին ողջ գիշերը փորձել է ներխուժել Քարինտակ, այս պահին փորձում է բարձրանալ Շուշի, ինչը, սակայն չի հաջողվում։ Այս ուղղությամբ թշնամին առնվազն 30 զոհ ունի»,- պատմել է հեղինակը։

ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ հարցաքննվել են 2 ադրբեջանցի զինառայողներ՝ ռազմագերու կարգավիճակով։

«Այդ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է։ Ադրբեջանցի զինծառայողները նույնպես հայտնում են, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը Թուրքիայի ԶՈւ զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ տեղում Ադրբեջանի ԶՈւ զորամասերում սպայական, ենթասպայական կազմի հետ իրականացրել են մարտական պատրաստության դասընթացներ եւ եղել է հարձակման հստակ հրաման Արցախի Հանրապետության դեմ։ Սա վկայում է այն մասին, որ նախապես ծրագրված, պլանավորված եւ համակարգված ագրեսիայի ակտի հետ գործ ունենք, որը պլանավորված է եղել օգոստոսից»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պայթյունների ձայների ներքո աղոթախառը մարգարեություն է հնչեցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում.

«Լսում եք ռումբերի ձայները։ Մենք լիահույս ենք, որ Աստված իր զորությամբ մեր տղաներին զորացնում է ամեն վայրկյան, որոնք անտեսելով մահը, նայելով մահվան աչքերին ծիծաղում են մահվան երեսին, իրենց բազուկներն առանց դողացնելու կնքում են մեր արդար կյանքի, մեր հաղթանակների իրական եւ ամբողջական այս ճշմարտությունը բխած Շուշիից։ Մենք ոչ միայն կասկած չունենք որ հաղթելու ենք, այլեւ ծնկի ենք բերելու, եթե մեր թշնամին փորձում է ինչ-որ կերպ խաթարել անդորրը, համարձակվում է ընթանալ մեր կյանքի խորքը, մենք ասում ենք՝ ձեզ այստեղ միայն գերեզմաններ են սպասվում»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա արտասանել է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի քառատող, ապա ամփոփել.

«Ուզում եմ, որ այս օրերին մեր ժողովուրդն այս բանաստեղծությունը շատ արտասանի, ամեն տեղ, ամեն քայլին, իր աղոթքի հետ միասին»։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախարար Սերգեյ Լավրովիեւ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հայկո Մաասիմիջեւ, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մերձավոր Արեւելքից ավելի քան 2000 վարձկաններ են գտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:Ալիեւը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Ցավում եմ, որ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն եւ գործեն ԵԱՀԿ կողմից տրված մանդատի հիման վրա, վկայակոչում են չճշտված տեղեկատվությունը եւշշուկները: Անցել է ավելի քան մեկ ամիս, բայց մեզ ոչ մի ապացույց, փաստաթուղթ կամ փաստարկ չի տրամադրվել: Միայն հայտարարություններ: Ուրեմն ինչու՞ են նրանք աչք փակում այն բանի վրա, թե ինչ է կատարվում հայկական կողմում, եւ քանի վարձկան է կռվում հայկական կողմից: Ինչու՞ Ռուսաստանն ու Ֆրանսիան, մեղադրելով մեզ, ոչինչ չեն ասում այդ մասին:Սա խտրական մոտեցում է, որի հետ մենք չենք կարող համաձայնել, քանի որ այն չի համապատասխանում համանախագահների մանդատին: Ես բազմիցս ասել եմ, որ միջնորդները պետք է չեզոքություն պահպանեն: Եթե նրանք ինչ-որ մեկին աջակցում են, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն միջնորդությունից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեզ մեղադրում են վարձկանների հարցում, այն ամենի համար, ինչ նրանք անում են աշխարհի տարբեր մասերում, դա շատ երկար խոսակցություն կլինի: Մենք դա չենք անում։ Հենց այդ պատճառով մենք նույնն ենք ակնկալում մեր գործընկերներից»,- ասել է ԻլհամԱլիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ:

«Ինչու նրանք, ովքեր մեզ համառորեն պատմում են Թուրքիայից ռազմական օգնության մասին, ոչ մի բառ չեն ասում Հայաստանին ռազմական օգնության մասին Ռուսաստանից՝ միջնորդից, Մինսկի խմբի համանախագահ երկրից: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին»,- ասել է Ալիեւը:

Առանց մեկնաբանության։

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը դարձնել 3000 դրամ։ Նախագիծն արդեն քննարկման է ներկայացվել։Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ երեկ Երեւանում հանդիպել են Ուկրաինայից ժամանած մարդասիրական օգնության 5 բեռնատարներ (100 տոննա): Եւս 40 տոննա բեռ պատրաստվում է Հայաստան առաքման:Հայրենիքին ցուցաբերվող օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ռեանեմոբիլ-ամենագնացներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներեւ շինանյութեր:

«Ավելի քան 2500 մարդու ամեն օր սնունդ եւ անհրաժեշտ օգնություն է տրամադրվում Ուկրաինայի հայերի միության կողմից: 100-ից ավելի ընտանիքի օգնություն է ցուցաբերվել կացարանի հարցում»,- ասել է Հարությունյանը:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։

«Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի Հանրային ՀԸ-ն հայտնել է, որ առավոտյան թշնամին հյուսիսային, կենտրոնական եւ հարավային ուղղությամբ փորձել է ոչ մեծ մարտախմբերով, զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակվել, հետ է շպրտվել.

«Շուշիի անտառներում շարունակվում է դիվերսիոն խմբերի ոչնչացումը։ Մարտերն այս պահին էլ շարունակվում են։ Ալիեւը հայտարարում է, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակվում է Շուշիի վրա, այդպես լսեցնում է միջազգային հանրությանը եւ այդպես կերակրում սեփական հանրությանը։ Բայց ես պատերազմի այդպիսի ձեւ չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես ու ոչնչացնես։ Փորձում են անտառներում թաքնվել, մեկ այլ կողմից մոտենալ, գտնել թույլ կետեր, գյուղեր մտնել՝ վնասներ տալ, մեր տղաները մոտենում են, խփում են մի քանի հոգու, նրանք էլի փախչում են։ Մենք «Գյոռբագյոռ» ենք դրել այդ գործողության անունը եւ նրանք «գյոռբագյոռ» են լինում։ Այդ ձեւով քաղաք չեն գրավում։ Այսօր ամբողջ օրը փորձել են ժայռեր մագլցելով մտնել Շուշի, խփում ես, մոտենում ես՝ տեսնում, որ բոլորի մոտ դրոշ կա։ Այսինքն՝ նպատակը դրոշ դնելն է, որ ցույց տան, թե իբր գրավել են։ Նոյեմբերի 9-ը դրոշի օր է այդ երկրում, ուզում են ինչ-որ խորհրդանշական բան անել, չի հաջողվում։ Մարտունու մոտ ավելի մեծ խմբավորում էր գործում, ոչնչացվեց, հիմա ավելի փոքր խմբերով են փորձում։ Երեւի մահապատժի սպառնալիքի տակ են այդ քայլին գնում, որովհետեւ զոհեր են տալիս ու ոչնչի չեն հասնում։ Ձեւական խնդիր են ուզում լուծել, գուցե հոգեբանական խնդիր են ուզում լուծել, ոգեւորել իրենց հասարակությանը», ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ՊԲ խնդիրն այժմ իր զբաղեցրած բարենպաստ դիրքերում արմատական փոփոխություն թույլ չտալն է, մինչեւ դիվերսիոն խմբերի ոչնչացման ավարտը.

«Ալիեւը փորձեց հին գյուղերի անունները կրկնել, թե իբր գրավել են, արժանացավ իր հանրության ծաղրին, հիմա դրոշ է տվել ձեռքները, առաջադրանք տվել առաջ գնալ եւ դրոշ պարզել։ Երկրորդը՝ ներգրավել նորանոր վարձկանների։ Քանի որ վախենում է պահեստազորը զորակոչել, հանրությանը չգրգռելու համար, նախընտրում է աշխարհի թուքումուրն ուտելով՝ վճարել վարձկանին։ Ցամաքային զորքերի հիմնական հարձակողական զորատեսակների մեջքը ջարդված է, բայց դիվերսիոն խմբերի, վարձկանների պոտենցիալը դեռ մնում է, բացի այդ՝ տիրապետում են հրետանային միջոցների, դասական հրետանային միջոցների, մենք ավելի շատ զրահատեխնիկային ու կենդանի ուժին շատ մեծ վնաս տալ, տեխնիկական միջոցները չեն բավարարել հրետանուն մեծ վնաս տալու համար։ Եղանակն էլ, որ ցրտելու է, լրացուցիչ գործոն է, այդ պատճառով էլ շտապում են», նշել է Ա.Հովհաննիսյանը։

Նախկին զինվորականներին պատերազմում չներգրավելու մասին հարցին ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հակառակը, շատերը, ճիշտ է, ոչ նախկին դիրքում կամ պաշտոնին, բայց ներգրավված են եւ կոնկրետ խնդիրներ են լուծում, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, որն առաջին օրվանից այնտեղ է։

Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների լայնորեն կիրառման, եւ դրանց դեմ պայքարին չպատրաստվելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Ա.Հովհաննիսյանն ասել է, որ 2012, 13, 14 թվականներից է Ադրբեջանը ԱԹՍ-ներ ձեռք բերելու գործընթաց սկսել.

«2020 թվականի հուլիսին խայտառակ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանը շտապ պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ ԱԹՍ-ներ ձեռք բերելու մասին։ Մենք ինքներս համոզվեցինք, խոցված բայրաքթարներովապացուցեցինք, որ դրանք պատրաստվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Նույնիսկ չեն էլ վճարել, ահռելի միջոցների համարժեք ԱԹՍ-ներ են բերել, պահելով իսրայելական եւ մյուս ԱԹՍ-ները։ Այնպիսի բարձր տեխնոլոգիական զենք ու այն ծավալի, որ ձեռք է բերել վերջին երկու տարում, նախորդ 10 տարում Ադրբեջանը չի արել։ Աստծո սիրուն, ես քաղաքական դաշտ չեմ տանում, բայց մենք էլ ինչքան վերջին 2 տարում ենք ձեռք բերել, երբեւէ չի եղել», ասել է Ա.Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիական սպառազինությունը խոշոր գումարներ է ենթադրում։

«Պատերազմի սկզբից ազգովի 150 միլիոն դոլար ենք չէ՞ հավաքել։ 150 միլիոն, որ ինչ-որ հարց լուծենք։ Հարգելիներս, 150 միլիոն դոլար Ադրբեջանը ծախսում է 2-3 օրվա մեջ։ 150 միլիոնը 4-5 հատ ՏՈՌ-ի գին է։ Այս օրերին տեսել եք չէ՞ որքան ԱԹՍ են կիրառել, մոտ 1000-1200 ԱԹՍ, դրանց միջին գինը 200-300 հազար դոլար է։ Հայաստանը սպառազինվել է իր հնարավորությունների համեմատ։ Մենք գնել ենք 27-28 միավոր ՕՍԱ, որը դարձավ չարաբաստիկ թեմա։ Նրանց ԱԹՍ-ները հիմնականում խոցվել են ՕՍԱ-ներով։ Դրա մեկ հրթիռով, որն արժի 5000 դոլար։ ՏՈՌ-ն ավելի լավն է, բայց արժի 30 միլիոն դոլար, դրանից ավելի քիչ գումարով գնել ենք 27-28 ՕՍԱ-ԱԿԱ, ՏՈՌ-ի մեկ հրթիռն արժի 460-480 հազար դոլար։ Սիորղական դատողությունները, քաղաքական փաթեթավորմամբ, պահեք ձեզ։ ՕՍԱ-ն հուլիսին մեկ խոցումով իր ամբողջ գինը հանեց, Հերմես տիպի ԱԹՍ խոցելով, որն արժի 50 միլիոն։ 280 թիրախի 55 տոկոսը խոցել են ՕՍԱ-ները», ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ միշտ հետին թվով կարելի է ասել, որ Սու-30-ի փոխարեն կարելի էր ատոմային զենք գնել։ Նրա խոսքով 2018-ին գործարք կնքելիս ոչ ոք չգիտեր, որ 2020-ին պատերազմ էր սկսելու։ ՊՆ ներկայացուցիչն ասել է նաեւ, որ հակառակորդին իր խոստացած անակնկալներից մեկն այն է, որ վերջին օրերին էլ Բայրաթքար չենք տեսնում։

«Մեր զորքն ու հրամանատարությունն ամեն մի միլիմետրի համար կռիվ է տալիս, եւ շատ կարեւոր է, որ մենք լինենք միասնական ու բոլոր խոսակցությունները թողնենք հետագային», նշել է նա։

Այս հարցազրույցում հնչող բազմաթիվ կասկածելի մտքերի («զոհեր են տալիս, ոչնչի չեն հասնում», «հարձակողական զորատեսակների մեջքը ջարդված է», «վերջին 2 տարում ավելի շատ սպառազինություն ենք ձեռք բերել, քան նախկին 10 տարում» եւ այլն) ու սպառազինության գների, համեմատությունների, ոչնչացված տեխնիկայի քանակների շուրջ բազմաթիվ հարցերի պատասխանը, թերեւս, կտա երբեւէ կայանալիք քննությունը։ Նկատենք նաեւ, որ Ա.Հովհաննիսյանը նրբանկատ չէ «ազգովի հավաքած» գումարը թերագնահատելու հարցում, մանավանդ, որ հետո այդ գումարի առյուծի բաժինը պարզապես փոխանցվեց պետբյուջե։

Երեկոյան ավանդական ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գիշերը մարտական գոտում իրավիճակը, հավանաբար, նույնը կլինի, ինչ նախորդ գիշերը:

«Մասնավորապես, երեկ ակտիվորեն օգտագործվել է հրետանի, միաժամանակ դիվերսիոն խմբերի «մաքրողները» շարունակել են իրենց ա