Խաղաղապահները գիշերը եկան ու գնացին, կրակոցները դադարեց. Արցախի Հարավ եւ Նորշեն համայնքներում գիշերը հանգիստ է անցել
ԱՀ Ասկերանի շրջանի Հարավ գյուղում իրավիճակը հանդարտ է, կրակոցները կեսգիշերից դադարել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
«Էս պահին ձայն չկա, հանգիստ է մեր կողմից էլ, իրենց կողմից էլ։ Ժամը 1։00-ի կողմերը կամ մի քիչ ուշ ռուս խաղաղապահները եկան, բարձրացան դիրք, որտեղից հրաձգություն էր գնում։ Այդ դիրք մնացին մոտ 25 րոպե ու գնացին։ Դրանից հետո կրակոց չկա։ Հիմա նորից են եկել, բարձրացել են մնացած դիրքերը»,- պատմեց Ղազարյանը։
Հարավի գյուղապետն ասաց, որ գյուղին վնաս չի հասցվել, բնակիչների մոտ էլ խուճապ չկա. «Ինչ եղել է՝ դիրքերում է եղել»։
NEWS.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանն ասաց, որ Նորշենում նույնպես գիշերվանից դադարել է փոխհրաձգությունը. «Իրավիճակը հանգիստ է, նորմալ է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները