Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Հայաստան

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահները, բայց նման սադրանքներ լինելու են. Դավիթ Բաբայան

Իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է. խնդրում եմ մեր ժողովրդին մեկ բան գիտակցել՝ մեզ վայել չէ խուճապի մատնվել, վախենալ, նույնիսկ գիշատիչները հարձակվելիս, երբ վախ են նկատում, ագրեսիան ուժեղանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումից հետո առաջնագծում տիրող իրավիճակին:

«Մեր տղաների կյանքին վտանգ չի սպառնում՝ բժիշկներն օպերատիվորեն արել են հնարավորը, մենք էլ պետք է աղոթենք նրանց առողջության համար: Ադրբեջանի նպատակներից գլխավոր նպատակների մեկը հենց մեզ վախեցնելն է:

Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, եւ այդպիսիք էլի են լինելու, պետք է պատրաստ լինենք դրան: Պետք է հասկանալ, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը, բայց նման սադրանքներով նրանք տարբեր նպատակներ են հետապնդում՝ փորձում են վախեցնել մեզ եւ հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին՝ փորձում են սրանով նսեմացնել այդ առաքելությունը, Ռուսաստանի ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել: Մենք մեր խուճապով նպաստում ենք դրան:

Արտառոց որեւէ բան չի եղել, որպեսզի ադրբեջանական կողմը գնար նման քայլի: Մենք պետք է հասկանանք, որ դա նրանց ոճն է: Նրանք հասկանում են, որ իրենց ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են, տեսնում են, որ իրավիճակը բարդանում է տարածաշրջանում՝ Իրանի պահվածքն Ադրբեջանի նկատմամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենց համար արդեն թշնամական երկիր է, տեսնում է, որ խաղաղապահներն իրականացնում են իրենց առաքելությունն ու թույլ չեն տալիս, որ պատերազմ լինի, եւ չի կարող լինել: Սա եւս նրանց նյարդայնացնում է, իսկ այդ պարագայում Ադրբեջանը նաեւ նման քայլերի է դիմում»,- նկատեց Արցախի ԱԳ նախարարը:

Ժամեր առաջ Մինսկում ռուսական կողմի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից ժամեր անց ադրբեջանական կողմն ապակայունացրեց իրավիճակն Արցախի հետ շփման գծում: Դավիթ Բաբայանը նկատեց՝ առողջ տրամաբանությամբ շրջանակում դա հնարավոր չէ հասկանալ:

«Արտգործնախարարներն են հանդիպում, մինչ այդ հանդիպել են հոգեւոր առաջնորդները, պետք է որ ավելի զուսպ պահեին իրենց, հանդիպումներից առաջ եւ հետո, թվում է, չպետք է Ադրբեջանը նման աննորմալ քայլերի դիմեր: Դա՝ առողջ տրամաբանությամբ, իսկ ի դեմս Ադրբեջանի գոյություն ունի հիվանդ պետություն, որը դիմում է անհասկանալի քայլերի:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորություն կա:

«Կա նման հնարավորություն, եւ, սա էլ է, միգուցե, Ադրբեջանի կողմից նման սադրանքների պատճառ դառնում, որով փորձ է արվում խոչընդոտել դրան: Մենք ոչ միայն բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություն ենք տեսնում, այլ նաեւ դրան այլընտրանք չենք տեսնում»,- շեշտեց Բաբայանը: