«Մշտապես խաբում են, բայց մինչև ե՞րբ, քանի՞ տարի». Հադրութի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի Հադրութ քաղաքի մի խումբ բնակիչներ կրկին բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հոգա իրենց կեցության և բնակարանի խնդիրները՝ նշելով, որ իրենք իրենց կամքով չեն թողել Հադրութը, այլ բռնի տեղահանվել են։
168.am-ի հետ զրույցում Հադրութի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Մովսիսյանն ասաց, որ բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի մոտ, ներկայացրել են իրենց պահանջները, սակայն որևէ առաջընթաց չկա։
«Մեկ շաբաթ առաջ կրկին Կառավարությունից մեզ հուսադրեցին, թե այս կլինի, այն կլինի, խաբում են մեզ։ Վաղը նորից բողոքի ակցիա ենք անելու, Հադրութի բազմաթիվ բնակիչներ արդեն կապ են հաստատել ինձ հետ, ասել են, որ գալու են։ Մեր պահանջն այն է, որ մեզ բնակարաններով ապահովեն, մեր բնակվարձը գոնե տան, մենք մեր կամքով չենք թողել մեր տները։ Սա իշխանության խնդիրն է, որ մենք թողել ենք մեր Հադրութը, տները։ Չնայած այդքան բողոքում ենք, բայց դրական տեղաշարժ չկա, մշտապես խաբում են, բայց մինչև ե՞րբ, քանի՞ տարի։ Եթե զգանք՝ մեր հարցին լուծում չեն տալիս, մենք կդիմենք նաև այլ քայլերի, որոնց մասին այս պահին չենք բարձրաձայնի»,- նշեց Տիգրան Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն, Տիգրան Մովսիսյանն ասաց, որ սիրով կվերադառնան, եթե իրենց վերադարձնեն Հադրութը։ Արցախի մյուս շրջաններում բնակվելու առնչությամբ էլ Տիգրան Մովսիսյանը ասաց՝ Արցախի մնացած հատվածում բնակչությունը խիտ է, ազատ բնակարան չկա, բնակարանների վարձն էլ 150-180 հազար դրամ է, դժվար է տուն գտնել։
Անդրադառնալով Հադրութում Ալիևի կողմից մզկիթի հիմնարկեքի արարողությանը, Տիգրան Մովսիսյանը նշեց, որ 1990-ականներին թշնամին մեծ ջանքեր է թափել, որպեսզի ներխուժի Հադրութ, բայց չի կարողացել։
«1992 թվականի օգոստոսի 15-ին Ադրբեջանը տարբեր զենքեր է գործի դրել, որպեսզի մտնի Հադրութ, սակայն չկարողացավ, ու ամեն տարի այդ օրը նշվում է Հադրութի օր, որ թշնամին չկարողացավ մտնել։ Սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ բանակն այնքան թուլացրեցին, որ Հադրութը 10 օրվա ընթացքում հանձնեցին թուրքերին։ Ես մինչև Հադրութի օկուպացիայի վերջին պահը Հադրութում եմ եղել, հոկտեմբերի 9-ին եմ այնտեղից դուրս եկել։ Սեպտեմբերի 29-ին եղբայրս է զոհվել, գնացել հուղարկավորել եմ, հոկտեմբերի 6-ին ընտանիքիս անդամներին եմ ուղարկել Բերձոր, այնտեղից էլ ճանապարհել են Երևան։ Ես մինչև նոյեմբերի 15-ը դիրքերում եմ եղել, այնտեղ ենք իմացել նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մասին։ Խծաբերդի ու Հին Թաղերի պոստերում մենք ենք եղել, Շիրակից հետո մարդիկ եկան մեզ փոխարինելու ու գերեվարվեցին»,- եզրափակեց Տիգրան Մովսիսյանը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ