Ռուսաստանցի ճարտարապետ. Արցախի շատ հուշարձաններ այժմ ոչնչացման սպառնալիքի տակ են
Արցախի շատ հուշարձաններ այժմ իրական ոչնչացման սպառնալիքի տակ են։ Այս մասին հոկտեմբերի 11-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ռուսաստանցի ճարտարապետ Անդրեյ Իվանովը, որը մասնակցում էր «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը որպես պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային կոնֆերանսին։
Կոնֆերանսը, նրա խոսքով, կարեւոր է Արցախի հուշարձանների հանդեպ ուշադրություն գրավելու տեսանկյունից։
«Առաջին հերթին, պետք է սկսել այդ խնդիրների լայն միջազգային լուսաբանումից։ Բացի այդ, Հայաստանի պետական գերատեսչությունները պետք է այս հարցը բարձրացնեն բոլոր հարթակներում։ Անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն։ Պետք է խոսել այն մասին, որ իրավիճակը բարդ է, երբեմն անգամ կրիտիկական, ինչպես Շուշիում»,- նշել է նա։
Իվանովը պատմել է այս տարվա հուլիսին Արցախ ուղեւորության մասին, որտեղ մի քանի օր է անցկացրել։
«Այնտեղ հիանալի բնություն է, լավ քաղաք է Ստեփանակերտը։ Այն ավելի լավն է դարձել, քան 10 տարի առաջ էր։ Քաղաքը վերջին պատերազմի ժամանակ ավերածություններից հետո վերականգնված է։ Ապագայում պատրաստ եմ զբաղվել հետազոտություններով Արցախում, եթե համապատասխան հրավեր լինի», ասել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները