Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Հայաստան

Արայիկը, որը հանձնեց իր հայրենիքը

Մեկ տարի առաջ այս օրը պատերազմ էր, ողբերգաական իրադարձություններ էին տեղի ունենում։ Ադրբեջանական զինուժը երկու հրթիռ ուղարկեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա։ Սա պատերազմական հանցագործությունների շարքին է դասվում․ պատերազմի կանոններից է խաղաղ բնակավայրերին չհարվածելը, եկեղեցիներին չհարվածելը։ Ադրբեջանը մարսեց այս հարվածը, որևէ միջազգային դատապարտում չեղավ․ գիտե՞ք ինչու, որովհետև Ալիևը կարողացել էր ավելի հեղինակություն ձեռք բերել, համոզիչ դառնալ, իսկ մերոնք՝ հակառակը։ Իհարկե՝ Ալիևն ասաց, թե պատահաբար է եղել, պատերազմ է, ստացվում է․ բայց մենք հո գիտե՞նք, որ պատահաբար չէր։ Շուշիում Ադրբեջանը երեք ճշգրիտ հարցված է հասցրել, երկուսը եկեղեցու վրա, մյուս մեկը՝ մշակույթի տան, որի ժամանակ բազմաթիվ ոստիկաններ զոհվեցին ու վիրավորվեցին։

Այս ֆոնին ես դարձյալ հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի հռետորական հարցը, թե Ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը ամբողջ Ստեփանակերտը մաղելով՝ անգամ մի արկ չուղարկեց նախագահական նստավայրի ուղղությամբ․ ո՞ւմ էին խնայում, խնայում էին որ ի՞նչ անեին։ Արայիկ Հարությունյանի՞ն էին խնայում։ Դժվար թե, խնայում էին նրանց, ովքեր գտնվում էին հրամանատարական շտաբում ու ովքեր այդ պահին թանկ էին Ադրբեջանի համար։

Շուշին, այսօր, այո, դժբախտ է ու դժգույն, ու Շուշիի գլխին այդ դժգունության ամպերը կուտակվեցին 2018 թվականից։ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի վրա ընկած արկերը, եկեղեցուն հարվածելը 2018-ի արդյունքն էր, 2020 թվականի արդյունքն էր, երբ արցախցիները Արայիկ Հարությունյանին ընտրեցին նախագահ ու որը Շուշիում էլ երդում տվեց։ Ընտրությունների ժամանակ շատերն էին ասում, որ պետք է Արցախի նախագահ լինի զինվորական մարդ, այդ երկրում պարտավոր է ռազմական գործից գլուխ հանող, որը ոչ թե կոֆե կխմի պատերազմի ժամանակ, այլ զենք կբռնի, կկազմակերպի պատերազմ վարելը, թիկունքը, սահմանը, բնագծեր կկառուցի, տարհանում կազմակերպի, տանիքով ու պարենով կապահովի բնակչությանը։ 6 ամիս մարդը նախագահ աշխատեց, ու տեսնում ենք ինչ մնաց Արցախից։

Աչքովս ընկավ, որ հանդիպել է արցախցի երիտասարդների․ պատերազմից քանդված տարածքի ֆոնին խարույկ էին վառել, նստել էին, հարց էին տալիս, նա էլ խոսում էր բանակցային պատմությունից, 5 շրջան, 2 շրջան և այլն։ Մեծաքանակ տեսախցիկներով, դրոններով էլ ապահովել էին այդ «կարևորագույն» տեսարանի նկարահանումը։

Գիտե՞ք, ես զարմացա, որ նրա հետ հանդիպման ցանկություն հայտնողներ են եղել։ Դու, Նիկոլը, էդ ի՞նչ երես ունեք, որ մարդամեջ եք դուրս գալիս։ Արայիկ Հարությունյանը էսօր պետք է ասելու բան չունենար, ինքը պետք է տանից դուրս գար մոտակա մոստը քայլելու նպատակով ու լավ գիտեք՝ ինչի համար։ Ինձ համար խիստ ափսոսալի էր, որ երիտասարդները համաձայնել էին հանդիպել այդ կապիտուլյանտի երկվորյակ եղբորը, որոնց երեսից 5 հազար տղերք անցան հողի տակ, ու հանձնվեց Հայրենիքը։ Բայց նա այսօր կարողանում է հանդիպում անել, քննարկում անել։ Դա նույնն է, որ վաղը նույն խարույկի շուրջ մի հատ էլ Ալիևի հետ գնան-նստեն ու հարցեր քննարկեն․ կարծում եք Ալիևից պակաս վատություն է արել Արայիկը Արցախի՞ն։ Ալիևը ավելի ազնիվ է, նա միշտ է ասել որ հայերին ուզում է քշել Արցախից, իսկ Արայիկը հակառակն ասելով, արեց ավելին, քան կարող էր անել Ալիևը։

Հույս ունեմ, որ երիտասարդները հարցրել են՝ ինչո՞ւ բերանդ ջուր առած նստեցիր, երբ Նիկոլը Շուշին համարում էր ներդրում չարած, ավերակ, դժգույն ու դժբախտ։ Հիշեցրել են 2013 թվականի հարցազրույցը, որտեղ ասում էր՝ Շուշիում եթե կան ավերակ շենքեր, ապա դրանք այն շենքերն են, որ պատմական արժեք են և պետք է ռեստավրացիա անենք, մնացած բոլորը կառուցվել է, կերպարանափոխվել է։ Հույս ունեմ հիշեցրել են իր խոսքը, որ Շուշիում տարածք ունի, սարքելու է՝ գնա-ապրի ու հարցրել են, բա այդ դեպքում ինչո՞ւ չասացիր՝ այ տղա, Նիկո՛լ, ինչի՞ ես Շուշիին ասում դժգույն ու դժբախտ։ Ինչու՞ երկուսով թույլ տվեցիք ադրբեջանցիներին պիկապներով մտնեն բերդաքաղաք։ Ինչու՞, որովհետև Նիկոլը տե՞նց էր պայմանավորվել։

Ես հույս ունեմ, որ այդ երիտասարդները Արայիկ Հարությունյանին կոչ են արել անհապաղ հանձնվել իրավապահներին։ Հույս ունեմ, որ երիտասարդներից մեկը հարցրել է, թե երբ ընտրվել էիք նախագահ, ինչո՞ւ էիք ասում, թե չեք կարող համագործակցել մարդկանց, քաղաքական ուժերի հետ, որ Նիկոլին դեմ են, ու նաև չէիք հանդիպում։ Հուսամ՝ այդ երիտասարդները հարցրել են՝ ինչո՞ւ չեք հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, որը Արցախ ազատագրած ՊՊԿ նախագահն է եղել, ու պատերազմում բեկում մտցնելու համար ձեզ առաջարկներ է ունեցել։ Ինչո՞ւ եք ասել, թե եթե հանդիպեք, Նիկոլի ձեռքից չեք պրծի։ Ինչո՞ւ դուք հաղթանակը ստորադասեցիք Նիկոլին ծառայելուց, իշխանություն պահելուց։

Արայիկ Հարությունյանին հույս ունեմ հարցրել են, թե ինչու ռազմական գործողություններից հեռու պահեցինք հայտնի գեներալիտետին, նախորդ պատերազմում հաղթողներին։ Կկարդայի մամուլի հրապարակումը, որ մերժել է նախագահներին հանդիպել՝ ասելով՝ եթե Քոչարյանի հետ հանդիպի, ապա իրավիճակի վերահսկողությունը կհայտնվի նրա ձեռքին ու երբ պատերազմը դրական ելքով ավարտվի, ինքն ու Փաշինյանը շատ արագ կկորցնեն իրենց իշխանությունը, հաղթանակը կրկին կկապվի Քոչարյանի անվան հետ։ Այսինքն, դրանց ուշքն ու միտքը իրենց անիծված իշխանությունն է եղել, ուրիշ ոչինչ։ Հավատում եմ այդ լուրին, որովհետև այս տեսակի մարդկանց համար կարևոր է իշխանությունը, ջհանդամ, թե տղերքը չեն զոհվի, երկրի կեսը չեն կորցնի, կարևորը, որ մյուս կեսի վրա իրենք լինեն իշխանություն։ Նիկոլն ասում էր, չէ՞, կա՛մ կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Նրանք ուզում են լինել մեր երկու պետությունների վերջին ղեկավարները։

Հուսով եմ, որ երիտասարդները հիշեցրել են Արայիկի խոսքը, թե՝ Արցախի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ պետք է լինի ժողովրդի ցանկությամբ, ժողովուրդը համաձայնություն տա։ Հարցրել են՝ բա կապիտուլյացիայի մեջ ժողովրդի խոսքը ո՞ր է, ո՞ւմ եք հարցրել։

Հույս ունեմ՝ Արայիկ Հարությունյանին հարցրել են՝ ինչո՞ւ էիր սուտ լուրեր տարածում դու ու մամուլիդ խոսնակը ու մարդկանց տանում կրակի բերան։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, թե կարևորում է պատերազմի հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը, նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ։ Սա կեղծիք է․ Ճշմարտությունը բացահայտվել չի կարող այդ մարդկանցով, ում նկատմամբ քրգործ կա, եթե քրգործ չկա Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի և ևս մի քանի հոգու մասով։ Կան մեղավորներ ու պատասխանատուներ, որոնք բռնված չեն։ Քանի հարյուր հոգի էլ բռնեք, եթե հիմնական մեղավորներն ու պատասխանատուներն ազատության մեջ են, հարցերը պատասխան չեն ստանա։ Դուք կարող եք բերել մի 50 հոգու՝ Դավիթ Տոնոյան, պատրոն Դավո, ջոկի ու դասակի հրամանատարներ և այլն, ասեք՝ ահա, սրա՛նք են, բայց հո մենք գիտե՞նք, որ դուք եք հա՛մ մեղավորը, հա՛մ պատասխանատուն։ Անգամ առանց մեկ հատիկ կրակոցի դուք տարածքներ ենք հանձնել՝ քաղաքական որոշմամբ։ Քանի դեռ դուք այդ պաշտոնին եք ու դուք եք մեղավորներին որոշում, ոչ մի քննություն վստահելի չէ։