Քննարկվել են դեէսկալացիային ուղղված միջոցառումները եւ հումանիտար հարցեր. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) եւ Իգոր Խովաեւը (ՌԴ) այսօր հայտարարությամբ են հանդես եկել:
«Համանախագահները հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Ժնեւում խորհրդակցություններ անցկացրեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու համար լիարժեք եւ անարգել մուտքի կարեւորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ վերջերս կայացած կառուցողական հանդիպման լույսի ներքո, համանախագահները ողջունեցին Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաեւ քննարկեցին հումանիտար եւ դեէսկալացիային ուղղված միջոցառումները, այդ թվում՝ պահվող անձանց, անհայտ կորածների եւ բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի վերաբերյալ հարցեր: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության ոլորտներ գտնելու համար:
Համանախագահները դրական են գնահատել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտել են իրենց սկզբունքային պատրաստակամությունը՝ հանդիպել համանախագահների հովանու ներքո: Համանախագահները հույս ունեն կողմերի հետ քննարկել նման հանդիպման պայմաններն ու մանրամասները եւ կրկնում են մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը` քննարկելու հաջորդող քայլերը այս գործընթացում», - ասվում է հայտարարության մեջ:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից