Ավստրալիայի վարչապետը քննադատել է սոցիալական ցանցերին՝ դրանք «վախկոտների պալատ» անվանելով
Ավստրալիայի վարչապետը քննադատել է սոցիալական ցանցերին՝ դրանք «վախկոտների պալատ» անվանելով եւ հայտարարելով, որ հարթակներին պետք է վերաբերվել ինչպես անհայտ անձանց վարկաբեկող մեկնաբանություններ հրապարակող հրատարակիչների: Սա յուղ է լցրել երկրի զրպարտության մասին օրենքների վերաբերյալ շուրջ ապագա բանավեճի կրակին, հաղորդում է Reuters-ը:
Վարչապետ Սքոթ Մորիսոնի մեկնաբանությունները ենթադրում են, որ նա կնախընտրեր պատասխանատվության ենթարկել Facebook-ի նման ընկերություններին երրորդ կողմերի կողմից տեղադրված որոշ բովանդակության զրպարտության համար, ինչը կարող է ավելի ամրապնդել Ավստրալիայի բացառիկ կարգավիճակն այս հարցում:
Երկրի բարձրագույն դատարանը անցյալ ամիս որոշում է կայացրել, որ հրատարակիչները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել առցանց ֆորումներում հրապարակային մեկնաբանությունների համար: Այս որոշումը իրար դեմ է հանել Facebook-ին եւ լրատվական կազմակերպություններին եւ տագնապ է առաջացրել սոցիալական ցանցերի միջոցով հանրության հետ շփվող բոլոր ոլորտների շրջանում:
Սա, իր հերթին, նոր արդիականություն է հաղորդել Ավստրալիայի զրպարտության վերաբերյալ օրենքների ընթացիկ վերանայմանը, գլխավոր դատախազն այս շաբաթ նամակով դիմել է պետական գործընկերներին` ընդգծելով խնդրի լուծման կարեւորությունը:
«Սոցիալական ցանցերը դարձել են վախկոտների պալատ, որտեղ մարդիկ կարող են անանուն կերպով ոչնչացնել ուրիշների կյանքը եւ անպատիժ ասել ամենակեղտոտ եւ վիրավորական բաները»,- Կանբերայում լրագրողներին ասել է Մորիսոնը: «(Այս մարդիկ) պետք է բացահայտվեն, եւ այն ընկերությունները, որոնք չեն ցանկանում դա անել, չպետք է համարվեն հրատարակիչներ»,- հավելել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը