Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Աշխարհ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում կայացած միջազգային համաժողովում բանախոսությամբ է հանդես եկել

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ 

«Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։

Համաժողովին իր մասնակցությունը բերեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ներկաներին փոխանցելով իր օրհնության խոսքը։

Վեհափառ Հայարապետը, ողջունելով Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած միջկրոնական ու միջմշակութային երկխոսության հերթական համաժողովի մասնակիցներին, Իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչներին և նախաձեռնողներին։

«…Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, առկա կրոնական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ մեր սիրո միությունն է՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Աստծո ամենախնամ սիրո գիտակցումն է փոխըմբռնման հիմքը և համոզումը, որ բոլոր մարդիկ, իբրև Աստծո զավակներ, կրողն են Ամենակալի կողմից շնորհված խաղաղ, ազատ ու անկախ կյանքի սրբազան իրավունքի։ Այս ընկալումներին հակադրվող քայլերն են նեղացնում միմյանց առավելագույնս ճանաչելու և հասկանալու հնարավորություններն ու հորիզոնները, փակում նույն Աստծո կողմից արարված մարդկանց սրտերն ու մտքերը, աչքերն ու ականջները՝ դարձնելով նրանց անտարբեր միմյանց ցավի ու դժբախտության, նեղությունների և համամարդկային հիմնախնդիրների նկատմամբ։ Աստվածատուր այդ սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն թշնամանք ու անհամերաշխություն, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև կրոնական ատելությամբ ու խտրականությամբ։ Մեր եղբայրներից և քույրերից շատերն աշխարհում ամեն օր ենթարկվում են տիրապետելու մոլուցքից, անարդարությունից ծագող բռնության տարբեր դրսևորումների, որոնք ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Ցեղասպանություն վերապրած Մեր ժողովրդի պատմության էջերը գրվել են հաճախ նահատակների ու հավատի վկաների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի տառապանքներին, քանզի Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ Աստված «մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն երկրի վրա» (Գործք Առաք. 17.26)», - նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անցյալ տարի մեր ժողովրդին պատուհասած աղետալի փորձությանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին և պատերազմի հետևանքներին։

Ներկայացնելով տիրող տագնապալի իրավիճակը՝ Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց ռազմագերիների խնդրի մասին. «…Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների՝ հակառակ միջազգային հանրության, եկեղեցական կառույցների և մարդասիրական կազմակերպությունների կողմից ազատ արձակման վերաբերյալ հնչող հարատև կոչերի։ Ցանկանում ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունները ոչ միայն ողբերգություն դարձան մեր ժողովրդի, այլև հենց պատերազմը սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի համար, որը նույնպես կրեց մարդկային ծանր կորուստներ: 44-օր տևած արյունալի պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծահարգ Տիար Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ կկարգավորվի Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ագրեսիան Արցախի Մեր զավակների նկատմամբ և նման ոճրագործությունները այլ ազգերի հանդեպ, անտարակույս, խստորեն պիտի դատապարտվեն ողջ միջազգային հանրության կողմից, որպեսզի այդպիսի ողբերգություններ չկրկնվեն ժողովուրդների կյանքում»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր համընդհանուր գործակցության ու ջանքերի կարիքն է զգացվում՝ բարեկարգելու համար մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, որպեսզի այնտեղ տիրապետող լինի և դեպի երջանկաբեր կարգավորումներ առաջնորդի խաղաղությունը՝ մեր Փրկչի պատգամի համաձայն. «Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք» (Մարկ. 9.49)։

«…Հեշտընթաց չեն փոխըմբռնման ու փոխճանաչողության վրա հիմնված խաղաղության ճանապարհները, բայց միշտ՝ հնարավոր, եթե կան ազնիվ ու մաքուր հոգով համամարդկային բարօրությանը, խաղաղ ու ստեղծագործ կյանքին ծառայելու կամքը, ձգտումը։

Աշխարհի չորս անկյուններում ապրող մեր ժողովուրդի զավակները տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցությամբ լավագույն վկայությունն են բերում մշակույթների և կրոնների երկխոսության, և հավատում ենք, որ միմյանց նկատմամբ ազնիվ եղբայրասիրությամբ ու համատեղ ջանքերով իրականանալու է մարգարեական խոսքը, երբ ազգերն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Ես. 2.4)։

Մենք աղոթում ենք, որ բացվեն բոլոր մարդկանց սրտերն ու մտքերը՝ մարդկության կյանքի նորոգման համար մարդուն վերահաստատելով Աստծուն արարչակից լինելու իր ճշմարիտ կոչման ու նպատակի մեջ»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի բոլոր ազնիվ ջանքերը հանուն խաղաղության և ժողովուրդների համերաշխության»,- նշված է հաղորդագրությունում։