Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այց է կատարել Արցախի Մարտունի քաղաք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ։
Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ և հանդիպել դպրոցների տնօրինության, ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսուցիչների աշխատանքային իրավունքների և երեխաների կրթական իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների՝ մասնավորապես՝ շենքային պայմանների, դպրոցներում սանիտարահիգենիկ իրավիճակի, դասապրոցեսներիի հետ կապված հարցեր։
Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը արձանագրել է որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:
Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և շրջանում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերյալ Պաշտպանը քննարկում է ունեցել նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ։
Գեղամ Ստեփանյանը մշտադիտարկման այց է կատարել նաև ԱՀ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, ծանոթացել ձերբակալված անձանց պահման պայմաններին։ Արձանագրվել են պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքների պաշտպանությանը։ Արձանագրված խնդիրներն ու առկա պայմանների բարելավման ուղղությամբ Պաշտպանի առաջարկները ուղարկվելու են ԱՀ ներքին գործերի նախարարություն։
Նման ձևաչափով այցեր են նախատեսվում նաև Արցախի Հանրապետության այլ համայնքներ:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից