Ավստրալիայի վարչապետը կհայտարարի ավստրալացիներին ճանապարհորդել թույլ տվող պլանի մասին
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կհայտարարի ավստրալացիներին արտասահման մեկնել թույլ տալու ծրագրի մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Միջազգային ուղեւորությունների արգելքի չեղարկումը կապված է տնային կարանտինի հաստատման հետ Ավստրալիայի ութ նահանգներում եւ տարածքներում, հայտնում են աղբյուրները, իսկ դա նշանակում է, որ երկրի որոշ հատվածներ ավելի շուտ կբացվեն, քան մյուսները:
Պլանի առաջին փուլն ուղղված կլինի քաղաքացիներին եւ մշտական բնակիչներին Ավստրալիայից հեռանալու թույլտվության վրա, եւ սպասվում է, որ հետագա փոփոխությունները թույլ կտան օտարերկրյա ճանապարհորդներին մուտք գործել երկիր:
Մորիսոնը փակել էր միջազգային սահմանը 2020 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր սահմանափակ թվով քաղաքացիների եւ մշտական բնակիչների է թույլատրվել մուտք գործել երկիր՝ իրենց հաշվին պարտադիր 14-օրյա կարանտինով:
Մորիսոնի դաշնային կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի բոլոր ազգային եւ միջազգային սահմանները վերաբացվեն, երբ 16-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստումների ազգային մակարդակը հասնի 80 տոկոսի, ինչպես սպասվում է` հաջորդ ամսվա վերջին:
Սակայն դելտա տարբերակի պատճառով բռնկումը, որը մի քանի շաբաթով արգելափակեց Սիդնեյի, Մելբուրնի եւ Կանբերրայի խոշոր քաղաքները, բաժանեց նահանգների եւ տարածքների ղեկավարներին: Երկրի` վիրուսից ազատ շրջանների որոշ ղեկավարներ հայտարարել են, որ անտեսելու են դաշնային պլանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը