Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Հայաստան

Իրինայի աճյունը տվե՞լ եք, որ զոհվածների ցանկում գրել եք անունը. պատերազմից 1 տարի անց կին զինծառայողից լուր չկա

44–օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված զորամասի զինծառայող Իրինա Մուսայելյանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Պատերազմի 2–րդ օրը՝ սեպտեմբերի 28–ին, Պաշտպանության բանակը հրապարակել էր ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները, որոնց ցանկում էին նաեւ Իրինայի տվյալները։

Իրինայի ընտանիքը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ, սակայն մինչեւ օրս որեւէ տեղեկություն չկա նրա մասին։ Հարազատներն օգնության խնդրանքով դիմել են նաեւ ՄԻԵԴ–ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին. նա Իրինայի հարցով դիմում է պատրաստել, որը պետք է ուղարկեն ՄԻԵԴ։

Անհայտ կորածների ցանկում Իրինան միակ կին զինծառայողն է։

Քույրը՝ Քրիստինան, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Իրինան որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի էր անցել 2017 թվականի նոյեմբերին։

«Ինքը սիրում էր զինվորական կյանքը։ Հայրս էլ էր զինվորական, արցախյան առաջին պատերազմում էր զոհվել։ Երբ դեռ ծառայության մեջ չէր, միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի ինքը պիտի մասնակցի դրան ու կռվի, կարեւոր գործ անի հայրենիքի համար ու այդպես որոշեց մտնել ծառայության մեջ»,– պատմեց քույրը։

Պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանում ապրող Քրիստինան զանգել է մորը, հետաքրքրվել իրավիճակի մասին եւ թե արդյոք հնարավոր է, որ Իրինայի որդուն՝ Վաղինակին պատերազմ տանեն։

«Ես զանգում էի մորս, որ իմանամ Վաղինակին հո չեն տարել, որովհետեւ իր հայրն էլ էր զինվորական ու մինչ իր ծնվելը մահացել էր, չէի ուզենա, որ իր հետ էլ մի բան լիներ։ Ես նույնիսկ Իրինայի մասին չեմ հարցրել, որովհետեւ վստահ էի, որ նրան չեն տանելու, իր աշխատանքը զորամասում այնպիսին էր, որ նրա՝ առաջնագծում լինելու կարիքը չկար։ Մտքովս չէր անցնում, որ իրեն որպես զինվորական կարող են տանել։ Մինչեւ հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ոնց են իրեն տարել, ով է հրաման տվողը եղել»,– ասաց Քրիստինան։ 

Հարազատները Իրինայի հետ կապ են ունեցել մինչեւ պատերազմի առաջին օրվա ժամը 4–ը։ Մոր հետ վերջին խոսակցության ժամանակ Իրինան ասել է, որ շատ չզանգեն, չի կարող խոսել եւ հասցրել է միայն փոխանցել, որ վիճակը ծանր է ու իրենք արդեն շարժվում են։ Իսկ թե ինչպես է հայտնվել կռվում ու անհետացել, հարազատների համար մինչեւ օրս անհասկանալի է։

Քույրը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, Իրինան Մարտակերտի իր տանն էր։ Մայրը զանգել է նրան ու կանչել Վաղուհաս գյուղ, որտեղ իրենք են ապրում ու որն առաջնագծից համեմատաբար հեռու է։

«Ասել է՝ հա, կգամ, բայց մինչեւ այդ հասցրել էր ասել, որ իր տանն էլ են խփել, դուռը, պատուհանները կոտրվել են։ Որոշ ժամանակ անց զանգել է Մարտակերտում ապրող հորաքրոջս ու ասել, որ իրավիճակը վատ է, պետք է դուրս գան քաղաքից։ Հենց այդ ժամանակ էլ հորաքրոջս ասել է, որ ինքը զորամաս է գնում։

Մինչեւ զորամաս հասնելը փոքր քույրս նույնպես զանգել է Իրինային ու հարցրել, թե որտեղ է։ Իրինան ասել է, որ զորամաս է գնում, քույրս էլ զարմացել է, որովհետեւ իմացել էր, որ Դրմբոնում տեղակայված զորամասին արկով հարվածել են։ Իրինան ասել է, որ գիտի, ինչը նշանակում է, որ իրեն զանգել են, հայտնել զորամասի արկակոծության մասին ու կանչել։ Դրանից քիչ անց մայրս զանգել է Իրինային ու իմացել, որ արդեն Թալիշում են։ Իրինան ասել է՝ չգիտի, թե ինչու են էդտեղ բերել ու երկար խոսել չի կարող։ Մինչ Թալիշ գնալն էլ, զորամասից անմիջապես Մատաղիս են գնացել։ Մեզ սկզբում ասել էին, որ ինքը հրամանատարի կողքին էր, բայց հետո ես այլ զինվորականից լսել եմ, որ Իրինան հրամանատարի հետ չէր. նախ գնացել են Մատաղիս, իսկ հետո միացել այդ հրամանատարին, որի անունը Լեռնիկ է, նա նույնպես անհայտ կորած է։ Նույնիսկ լսել ենք, որ Լեռնիկը զայրացել է, թե ինչու են Իրինային բերել, որովհետեւ միայն ինքն էր կին զինծառայող»,– պատմեց քույրը։

Ըստ Քրիստինայի՝ երբ Իրինան զորամասի մյուս ծառայողների հետ Մատաղիս է գնացել, նրանց թիվը 120 է եղել, որից 7–ը զոհվել են, 10-ը՝ վիրավորվել, 4–ն էլ անհայտ կորել։

Քույրը պատմեց, որ Իրինայի հարսի ծնողները Թալիշ գյուղից դուրս գալուց, ճանապարհին տեսել են Իրինային ու նրա զինակիցներին։ Հարսի հայրը Իրինային հարցրել է, թե ինչու է գնում, դա իր տեղը չէ, համոզել, որ միասին հետ գնան, բայց Իրինան ասել է՝ «չեմ կարող»։

«Էդպես ճանապարհը շարունակել է ու զանգել քրոջս ու ասել, որ զանգի հարսին ու ասի, որ իր ծնողները դուրս են եկել Թալիշից, թող հանգիստ լինի։

Վերջին անգամ էլ զանգել է որդուն, պահած գումարի տեղն ասել ու հորդորել Հայաստան գնալ։ Ինքն արդեն հասկացել էր, թե ինչ է սպասվում»,– պատմեց քույրը։

Իրինայի մայրը նոյեմբերին ԴՆԹ է հանձնել, որը մինչ օրս չի հաստատվել։ Մեկ տարվա ընթացքում Իրինայի հարազատները տարբեր պատմություններ են լսել Իրինայի ու զինակիցների հնարավոր մահվան վերաբերյալ, սակայն, դրանցից ոչ մեկը հաստատված տեղեկություն չէ։

Իրինայի զինակիցներից պատմել են, որ ՈՒԱԶ–ում, որտեղ 4 հոգի է եղել, ԱԹՍ–ն հարվածել է, երկուսը մահացել են, երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկը Իրինան է եղել, որը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Քույրն ասում է, որ թե՛ Ստեփանակերտի, թե՛ Երեւանի հոսպիտալներում ու հիվանդանոցներում բազմիցս են փնտրել, բայց ապարդյուն, ոչ մի տեղ կին վիրավոր չի եղել։

Մեկ այլ պատմության համաձայն՝ Թալիշից դուրս գալուց հայտնվել են հակառակորդի տանկի դիմաց ու երբ տանկը կրակել է, Իրինան դուրս է եկել մեքենայի միջից ու վազել, բայց տանկը նորից է կրակել։

Զինծառայողներից մեկն էլ հերքել է այս տեղեկությունները։ Իրինայի հարազատներն արդեն չգիտեն՝ ինչին հավատալ, ինչին՝ ոչ։

Քույրը չի բացառում, որ Իրինան գերի է ընկել, բայց, կարծում է, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը տեսանյութ կհրապարակեր՝ նվաստացնելու, ցավեցնելու համար։

Քրիստինան հարց է տալիս Պաշտպանության բանակին՝ Իրինայի աճյունը տվե՞լ եք ծնողին, որ զոհվածների ցանկում հրապարակել եք անունը. «Այս մեկ տարվա ընթացքում զորամասից միայն երկու հոգի է այցելել մեր ընտանիք, ընդ որում՝ ասում էին, որ նույն պատմությունները նաեւ իրենք են լսել, չեն հավատում դրանց եւ վերջ։ Իրենց զորամասից եղել են մարդիկ, որոնց հետ նույնպես կապ չի եղել, բայց մի քանի օր անց հայտնաբերվել են, ինչո՞ւ նրանց անունները չեն եղել զոհվածների ցուցակում, իսկ Իրինայի անունը շտապել են հենց սեպտեմբերի 28–ին հրապարակել»։