Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ հինգ նավ
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) հինգ նավով մտել է Վրաստանի տարածքային ջրեր։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։
«Վրաստանի տարածքային ջրեր են մտել ՆԱՏՕ նավերը։ ՆԱՏՕ երկրորդ մշտական հակաականային խմբի (SNMCMG2) նավերին դիմավորել է ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ափային պահպանության դեպարտամենտը։ Խմբի կազմում Իսպանիայի ֆլագմանային նավն է, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերը։ Ստորաբաժանման հրամանատարն է առաջին կարգի կապիտան Խավիեր Նունյես դե Պրադոն»,- ասվում է հաղորդագրությունում։
Սեւ ծովում տեղի կունենան զորավարժություններ Վրաստանի ափային պահպանության եւ ՆԱՏՕ նավերի մասնակցությամբ։ Զորավարժանքների նպատակը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է եւ համատեղելիության բարձրացումը։
Երկրորդ մշտական հակաականային խմբի այցը ի ցույց է դնում աջակցությունը Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, նշվում է հաղորդագրությունում։
Բաթումի նավահանգստում ՆԱՏՕ հակաականային խմբի անձնակազմին դիմավորեցին Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիջվաձեն, ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ափային պահպանության վարչության տնօրեն Ռամազ Փապիձեն, Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկեւիչը եւ ՆԱՏՕ կապի սպա Ռուշեն Աբիդինօղլուն։ Սա ՆԱՏՕ նավերի արդեն չորրորդ այցելությունն է այս տարի։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը