Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Աշխարհ

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն. The National Interest

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ:

«Մեկ տարի առաջ այս օրը, ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատների և սիրիացի ջիհադականների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրք վարձկաններ, անակնկալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի վրա, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից ի վեր: Մինչ Ադրբեջանն իր գործողությունները հիմնավորում էր նրանով, որ միջազգային հանրությունը ճանաչել է տարածքը որպես ադրբեջանական, իրավիճակն իրականում ավելի բարդ էր: Իրավական առումով, առնվազն Վաշինգտոնի տեսանկյունից, Ադրբեջանի դեպքն այդքան էլ պարզ չէ, ինչպես պնդում են նրա կողմնակիցները: Նախ, Միացյալ Նահանգները շարունակում են ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես օկուպացված երկիր, այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինն աղավաղեց երկրի սահմանները և այն ներառեց Խորհրդային Միության կազմում: Բացի այդ, երբ 1991-ին Ադրբեջանը վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, նրա խորհրդարանը դա արեց՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե հետագայում ստեղծված Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: Եվ երրորդ, ինքնավար մարզի բնակչությունը քվեարկել էր Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու համար. քայլ, որը սահմանադրորեն վավեր է»,-գրում է հեղինակը:

Այնուհետև Ռուբինն անդրադառնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

«Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող են ասել, որ առաջընթացը չկար, դա սուտ է. Մինսկի խմբի ներսում լայն կոնսենսուս կար խաղաղապահների, ամենայն հավանականությամբ, սկանդինավյան երկրներից ուղարկելու, ինչպես նաև, վստահության աճի ֆոնին, Հայաստանի կողմից «օկուպացված ադրբեջանական շրջանների» (չակերտները՝ Tert.am) վերադարձի վերաբերյալ: Անկախ ամեն ինչից ՝ Պետդեպարտամենտն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կողմից հարձակման հրաման տալուց վեց ամիս առաջ, հրաժարվել է կասեցնել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի այն դրույթները, որոնք հնարավորություն են տալիս ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ հրաժարման հիմքը եղել է դիվանագիտական գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը:

Այն, որ Ադրբեջանն իր հարձակմամբ զարմացրեց ոչ միայն հայերին, այլև ամերիկացիներին, մնում է հետախուզական ձախողում, որը մինչ այժմ Կոնգրեսը և ԱՄՆ-ի հետախուզության լայն շրջանակները չեն կարողացել հետաքննել: Բացի այդ, ոչ մի ազնիվ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ ներխուժումը համընկել է Հայոց ցեղասպանության ֆոնին անկախ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման հարյուրամյակի հետ: Սա պատահականություն չէր, այլ միտումնավոր քայլ: Պարզ ասած, Ադրբեջանի և Թուրքիայի քայլը բացման պատրվակ հանդիսացավ այն ամենի համար, ինչ երկու երկրների ղեկավարները հույս ունեին վարածելու երկրորդ Հայոց ցեղասպանության:

Ներխուժումից հետո Պետդեպարտամենտը երկու պետքարտուղարներ Մայք Պոմպեոյի, իսկ այնուհետև Էնտթոնի Բլինկենի կողմից Միացյալ Նահանգներին հանձնառու պահեց դիվանագիտությանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերադարձավ տարածաշրջան՝ փորձելով վերսկսել դիվանագիտությունը: Ցավոք, ոչ Շոֆերի մեղքով, Բլինկենը և նախագահ Ջո Բայդենը ձախողեցին դա: Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին հանգիստ հրաժարվեց 907-րդ հոդվածից ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար (ԱՄՆ երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը շարունակել է ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական-Tert.am): Բլինկենի այս քայլն ԱՄՆ օրենքի խախտում էր՝ չնայած Կոնգրեսը չափազանց շեղված էր նրան պատասխանատվության ենթարկելու և հոդվածից հրաժարումը չեղարկելու համար»,-շարունակում է Ռուբինը:

Նա նկատում է, որ անցած վեց ամիսների կարճ հետազոտությունը ցույց է տալիս, որ դիվանագիտությանը վերադառնալուց հեռու՝ ամերիկյան պասիվությունն Ադրբեջանին հնարավորություն է տվել մեծացնել իր ագրեսիան: Հեղինակը պատմում է ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախում ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ու չհեռանալու, ՀՀ սահմաններին հայ զինվորներին սպանելու, գերեվարելու մասին: Ըստ Ռուբինի՝մինչ Բայդենի վարչակազմը լռում էր, Ադրբեջանը մեծացնում էր հարձակումների ուժգնությունը:

Խոսելով Ադրբեջանում պահվող և կտտանքների ենթարկվող հայ ռազմագերիների մասին՝ Ռուբինը գրում է, որ թեև Պետդեպարտամենտը կարող է ժամանակ առ ժամանակ նրանց վերադարձի կոչեր անել, բայց Ադրբեջանի իշխանությունները մերժում են դրանք:

«Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին: Եվ ոչ էլ Բայդենը կամ Բլինկենը չեն կարող ակնկալել, որ Ռուսաստանը կամ Թուրքիան լուրջ վերաբերվեն իրենց, երբ Բլինկենը չի պահանջում, որ Ռուսաստանը հրապարակի իր խաղաղապահ և մոնիտորինգային զեկույցները, ինչը, որպես Մինսկի խմբի անդամ, իրավաբանորեն պարտավոր է անել: Բացի այդ, Բայդենը դեռևս Թուրքիայի դեմ չի ձեռնարկել էական գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերում ամերիկյան բաղադրիչների օգտագործման համար, որոնք ուղղված էին ոչ միայն հայերի, այլև քրդերի և, թերևս, Տիգրայի քրիստոնյաների դեմ:

Բայդենն ու Բլինկենը կարող են անտարբեր լինել ամերիկյան հեղինակության նկատմամբ, բայց դա միակ հարցը չէ, որ վիճարկվում է Հարավային Կովկասում: Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել Հարավային Կովկասից այն կողմ գտնվող տարածքները: Ամերիկյան լռությունն առկա է նաև թուրք և ադրբեջանցի սիրիացի ջիհադականների օգտագործման հարցում: Բայդենը և Բլինկենը պետք է ցույց տան, որ սա կարմիր գիծ է: Իմաստ չունի նաև Ադրբեջանին ֆինանսապես պարգևատրելը, երբ այն այլևս այն կայուն, հանդուրժող դաշնակիցը չէ, ինչպես ժամանակին կարծում էր Վաշինգտոնը, այլ ընդարձակում է բիզնեսը և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն, փոխհատուցում չի վճարել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար,- եզրափակել է Ռուբինը: