CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի (CTBT)՝ ուժի մեջ մտնելու խթանման 12-րդ համաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել՝ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն նպաստող միջոցառումների ցանկով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Համաժողովի արդյունքներից հետո վերջնական հռչակագիր է ընդունվել, որը CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման միջոցառումների ցանկ է պարունակում: Այս գործընթացում համակարգող գործառույթներն Ալժիրից եւ Գերմանիայից երկու տարի ժամկետով փոխանցվել են Իտալիային եւ Հարավային Աֆրիկային»,- ասված է հաղորդագրության մեջ:
CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման վերաբերյալ 12-րդ համաժողովն անցկացվեց սեպտեմբերի 23-24-ն առցանց ֆորմատով: Այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագիրը հաստատվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1996 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն արգելում է միջուկային լիցքերի փորձնական պայթյունների, ինչպես նաեւ խաղաղ նպատակներով միջուկային պայթյունների իրականացումը: Արգելքը տարածվում է բոլոր ոլորտների (մթնոլորտում, տիեզերքում, ջրի տակ եւ ստորգետնյա) եւ բացարձակ եւ համապարփակ բնույթ է կրում:
Այժմ պայմանագիրը վավերացվել է 170 պետության կողմից, սակայն ուժի մեջ չի մտել, քանի որ չի վավերացվել ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Իրանի կողմից եւ չի ստորագրվել Հնդկաստանի, Պակիստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը