Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա
Պատերազմից հետո ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության շուրջ բանակցություններին աջակցելուն: Այս մասին նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ Արցախի բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանը գերիների է վերադարձրել:
«Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյոք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջեւ լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց: Այսպիսով, պետքարտուղարը հասկացրել է Թուրքիային, որը ակտիվորեն ներգրավված է եւ հարեւան երկիր է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարող ենք»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք այս շաբաթ երկկողմ հանդիպումներ են ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու են այնտեղ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի