Իսրայելը մեղադրել է Իրանի նախագահին ստի եւ ցինիզմի մեջ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ելույթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գերագույն վեհաժողովում (ՄԱԿ ԳՎ) լի էր ստով ու ցինիզմով։ Այս մասին հայտարարել են Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունում Իրանի առաջնորդին մեղադրել են համաշխարհային առաջնորդներին միտումնավոր մոլորության մեջ գցելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու եւ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ «Միջազգային հանրությունը պետք է դատապարտի իրանական ռեժիմը եւ կանխի այդ ծայրահեղականների ձեռքում միջուկային զենքի հայտնվելու ցանկացած հնարավորություն»,- ասված է հայտարարությունում։
Իսրայելի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Թեհրանի քաղաքական գիծն ուղղակիորեն սպառնում է Մերձավոր Արեւելքին եւ գլոբալ խաղաղությանը։ Դիվանագետների կարծիքով՝ Իրանի նոր կառավարությունը Ռայիսիի գլխավորությամբ ռեժիմի ծայրահեղական դեմքն է, ինչի պատճառով երկրի քաղաքացիները տառապում են ավելի քան 40 տարի։
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթի ընթացքում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները կհանգեցնեն Թեհրանի հանդեպ պատժամիջոցները հանելուն։ Նա հավաստիացրել է, որ միջուկային զենքը տեղ չունի երկրի պաշտպանական դոկտրինում։ Ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ բանակցային գործընթացը Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) լիարժեք վերադառնալու վերաբերյալ կվերսկսվի Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը