Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել
Արցախ

Չնայած ԼՂ-ում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել տևական խաղաղության երաշխավորման համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր առաջին ուղերձում խոսել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների վերաբերյալ, հորդորել է ԵԱՀԿ-ում ավելի սերտ համագործակցություն իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ից։

Սեդերֆելտը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, շեշտել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է Սեդերֆելտը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ վերջին զարգացումները, ինչպիսիք են ռուսական Գուկովո և Դոնեցկ անցակետերում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարված փակումը և 2021 թվականի ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման հանդիպումը չեղյալ հայտարարելու անմիջական վտանգը մտահոգիչ են: Ընդգծելով վստահության ամրապնդման մեխանիզմների ամրապնդման և քաղաքացիական հասարակության ներդրումը երաշխավորելու անհրաժեշտությունը`Սեդերֆելտը կարևորել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը՝ որպես ավելի մեծ համագործակցության հույսի և ողջունել «Կանանց, խաղաղության և անվտանգության» օրակարգը, որը 2021 թվականին Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունն էր:

Նա ընդգծել է անհրաժեշտությունը, որ դիտորդները կարողանան անարգել աշխատել և ներկա գտնվեն Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև սահմանի ողջ երկայնքով: Նա կրկնել է ԵԱՀԿ ԽՎ-ի բազմիցս դատապարտումը Ուկրաինայի տարածքի օկուպացիայի վերաբերյալ և մտահոգություն հայտնել Ուկրաինայում և նրա շրջակայքում վերջին ռազմական կուտակումների կապակցությամբ:

«Աֆղանստանում՝ մեկ ամիս առաջ Քաբուլի անկումից ի վեր, աճում են մտահոգությունները Կենտրոնական Ասիայում և դրա սահմաններից դուրս անվտանգության արտահոսքի վերաբերյալ: Մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք վերաբերվում Աֆղանստանի հետ Գործընկերությանը ապագայում»,-ասել է Սեդերֆելտը։

Վրաստանի թեմայով Սեդերֆելտն ափսոսանք է հայտնել, որ 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից 13 տարի անց էական առաջընթաց չի գրանցվել հրադադարի ռեժիմի վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացման ուղղությամբ:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ապահովել դրա կիրառումը տառով և ոգով, մասնավորապես՝ մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելով», - ասել է Սեդերֆելտը:

Մոլդովայի վերաբերյալ Սեդերֆելտը հույս է հայտնել, որ վերջին նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների կողմից տրված հստակ մանդատը կբացահայտի առաջընթացը Մերձդնեստրի կարգավորման գործընթացում:

«Ես բոլոր դերակատարներին կխրախուսեի աջակցել ԵԱՀԿ նախագահի ջանքերին՝ առաջիկա ամիսներին 5+2 հանդիպում գումարելու համար», - ասել է նա:

Կլիմայի փոփոխության նկատմամբ աճող մտահոգությամբ՝ նա նաև նշել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթությունում համագործակցության բարձր մակարդակը։

Ինչ վերաբերում է Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին, թեև նախկինում Խորհրդարանական վեհաժողովի հետ փոխանակումները որոշակի դրական արդյունքներ տվել են, նա ափսոսանք է հայտնել, որ Մինսկի իշխանությունները չեն ընդունել ներառական երկխոսությունը հեշտացնելու առաջարկները: Սեդերֆելտը նաև մտահոգություն է հայտնել, որ միգրանտներն օգտագործվում են Բելառուսի և Եվրամիության սահմանին ճգնաժամ ստեղծելու համար: