Աֆղանական դրամական փոխանցումների վճարումները տեղական արժույթով են սահմանափակվում
Աֆղանստանի կենտրոնական բանկը կարգադրել է բանկերին միայն տեղական արժույթով գումար վճարել` փորձելով պահպանել ԱՄՆ դեֆիցիտային դոլարները, հաղորդում է The Khaama Press-ը:
Աֆղանստանում Western Union Co-ի բանկային գործընկեր-գործակալները վերջին մի քանի օրվա ընթացքում երկրի կենտրոնական բանկից դրամական փոխանցումները միայն աֆղանական արժույթով վճարելու հրահանգ են ստացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրահանգից առաջ ուղարկված եւ ուղարկողի կողմից ընտրված դոլարով վճարվող դրամական փոխանցումները կարող են դեռ դոլարով վճարվել:
MoneyGram International Inc-ը (MGI.O) առանց մանրամասներ հայտնելու նաեւ հայտարարել է, որ գումարը միայն տեղական արժույթով է վճարում:
Երկուսն էլ անցյալ շաբաթ վերսկսել են Աֆղանստան փողերի փոխանցումները՝ դադարեցնելով դրանք օգոստոսին այն բանից հետո, երբ երկրում թալիբները գրավեցին իշխանությունը:
Կենտրոնական բանկից որեւէ մեկնաբանություն չի ստացվել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ