Հայտարարվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի փոխհատուցման չափը
Ավելի քան 8 միլիարդ դոլար է վճարվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի եւ զոհերի ընտանիքներին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով փոխհատուցման պրոֆիլային հիմնադրամի զեկույցը:
Այս պահին գումարը բաշխվել է ավելի քան 40 հազար մարդու միջեւ: Զեկույցը ցույց է տալիս, որ վերջին մի քանի տարիներին փոխհատուցման պահանջների թիվն աճել է:
Փորձագետները դա բացատրում են նախագահ Բարաք Օբամայի ստորագրած 2011 թվականի օրենքով. Փաստաթուղթն առողջական վիճակի վերահսկում եւ ֆինանսական օգնություն է նախատեսում առաջին օգնություն տրամադրածներին, կամավորներին եւ սեպտեմբերի 11-ի հարձակումներում փրկվածներին: Այն անվանվել է Նյու Յորքի ոստիկանության սպա Ջեյմս Զադրոգի անունով, ում մահը կապված էր Առեւտրի համաշխարհային կենտրոնում աղետի հետ:
Փոխհատուցման դիմումների ընդունումն ավարտվել էր այս ամառ, սակայն Trial Lawyers Care հասարակական կազմակերպության նախկին անդամ Հյու Քեմփբելը, ով սեպտեմբերի 11-ին օգնել էր ընտանիքներին փոխհատուցում ստանալ, կարծում է, որ ընդունումը պետք է վերսկսվի:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին 19 մահապարտ առեւանգել էր չորս առեւտրային ինքնաթիռ: Դրանցից երկուսը բախվել էին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին, մեկը՝ Պենտագոնին, մյուսն ընկել էր Շենքսվիլ քաղաքի մոտակայքում, երբ ուղեւորներն ու անձնակազմը փորձել էին չեզոքացնել ահաբեկիչներին: Ընդհանուր առմամբ զոհվել էր ավելի քան 2,. հազար մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը:
Հարձակումները նախապատրաստվել էին Աֆղանստանի տարածքից, ինչը խթանել էր 2001 թվականի ԱՄՆ-ի ներխուժումը Աֆղանստան: «Ալ-Քաիդա»-յի հիմնադիր Ուսամա բեն Լադենն ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմի» հիմնական թիրախն էր: Բեն Լադենը սպանվեց 2011 թվականի մայիսի 2-ին ամերիկյան հատուկ ջոկատայինների օպերացիայի ժամանակ՝ նախագահ Բարաք Օբամայի հրամանով, Պակիստանում գտնվող իր իսկ ապաստանում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին