Ունենք մեղավորների բուրգ, որի գագաթնակետում գտնվում է Ջալալ Հարությունյանը. զոհված զինծառայողի հայր
Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողներից մեկի ծնողը։
«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետո՞ւմ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց նա։
Ըստ ծնողի՝ մեղավոր է նաեւ բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել. «Բերել ու դրել են հրետանու վարչության պետի տեղակալ. ի՞նչ հրաշագործությունների համար։ Նրան մեղադրում ենք քիթը խոթելու կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ։ Նա պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությանը, սակայն այդ դիվիզիոնի անմիջապես կրակային խնդիրների կատարման հրամանանն իր կողմից էր հնչեցվում։ Գեւորգ Գեւորգյանը, լինելով դիվիզոնի շտաբի պետ, կանոնադրությամբ ինքը պատասխան է տալիս դիվիզիոնի կրակային ստորաբաժանումների անմիջական պահպանության եւ ինքնապաշտպանության համար։ Նա առաջինն էր, որ փախուստի դիմեց, նա պարտավոր էր կազմակերպել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը