Military Watch-ը բացահայտել է ամերիկյան կործանիչների «աքիլեսյան գարշապարը»
Խաղադրույք կատարելով F-18 Super Hornet կործանիչի վրա՝ Միացյալ Նահանգները զոհեցին իրենց ավիակիրների արդյունավետությունը, գրում է Military Watch ամսագիրը:
Ինչպես նշում է պարբերականը, 2001 թվականին F-18-ի շահագործումից հետո ԱՄՆ ռազմածովային ուժերը հույս ունեին նվազեցնել ավիակիր խմբերի տեխնիկական սպասարկման ծախսերը: Այս կործանիչը փոխարինեց A-6 Intruder գրոհիչ ինքնաթիռին եւ F-14 Tomcat-ին, որը մարտական շատ ավելի մեծ շառավիղ ուներ:
«Tomcat-ից Super Hornet-ին անցումը նվազեցրեց օդային թեւի ընդգրկման գոտին ցնցող 77 տոկոսով, ինչը ընդունելի դարձավ Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, քանի որ F-14-ի շահագործումը մեծ ծախսեր էր պահանջում»,- նշել է հոդվածի հեղինակը:
Սակայն ներկայումս այդպիսի ինքնաթիռների կարիքն ավելի ակնհայտ է դառնում՝ մրցակիցների աճող ներուժի պատճառով: Այդպես, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը արդեն հեռահար հակաօդային հրթիռների նոր դասեր են ստեղծել, որոնք թույլ են տալիս ավիակրի հարվածային խմբերին ափից ավելի հեռու լինել, պարզաբանել է փորձագետը:
Այս կապակցությամբ նա եզրակացրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը, ամենայն հավանականությամբ, պետք է սպասեն նոր վեցերորդ սերնդի կործանիչի շահագործմանը, քանի որ մինչ այս պահը նրանց ավիացիային դժվար թե հաջողվի օդային գերազանցություն ձեռք բերել մեծ հեռավորությունների վրա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ