Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով:
ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց:
«Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը:
Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր:
Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:
Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշեց, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք:
«Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշեց Անին:
«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասանատու Սաթենիկ Հովհաննիսյանը շնորհավորեց ավիաընկերությանը նոր երթուղի բացելու, նոր երթուղու մեկնարկի կապակցությամբ:
«Կարծում ենք, որ սիրիահայերի և հատկապես հալեպահայերի համար սպասված և կարևոր երթուղի կլինի: Ցանկանում ենք, որ ավիաընկերությանը երկարատև և արդյունավետ, անվտանգ չվերթների իրականացնի: Կարծում ենք, որ սա կարևոր կամուրջ կլինի Հայաստանի և Սիրիայի միջև»,- ասաց Հովհաննիսյանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ