ԵՄ-ն թալիբների հետ երկխոսության հինգ չափանիշ է սահմանել
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը թալիբների հետ երկխոսություն զարգացնելու հինգ չափանիշ է սահմանել: Այս մասին նա հայտարարել է ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկեցինք Աֆղանստանի իշխանությունների հետ թալիբների իշխանության գալուց հետո երկխոսության ինտենսիվությունը որոշելու չափանիշները: Այս երկխոսության խորությունը կախված կլինի ռեժիմի պահվածքից»,- ասել է նա:
Մեթոդների շարքում են ահաբեկչության դեմ նոր իշխանությունների պայքարը, մարդու, հատկապես կանանց իրավունքները, ինչպես նաեւ բոլոր ցանկացողների համար երկրից մեկնելու հնարավորության երաշխիքները:
Ավելի վաղ Բորելն ասել էր, որ Եվրամիությունը համագործակցելու է թալիբների հետ՝ չճանաչելով այն քաղաքականապես` տեղի բնակչության համար աջակցություն ապահովելու համար:
Մինչ այդ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը վերահսկողություն ստանձնեն Աֆղանստանում տիրող իրավիճակի նկատմամբ եւ դառնան Քաբուլի հովանավորները: Նա նաեւ ընդգծել էր, որ Եվրամիությունը ճանաչում է թալիբների հաղթանակը, բայց` ոչ Աֆղանստանում նոր կառավարության օրինականությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին