Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Ռուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարան Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալին Ութ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Գերմանիայի Իսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգեր Ճապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլից Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան Քաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիք

Գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում
Հայաստան

Լավրովը պատմել է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ Նալբանդյանին ուղղված գրության մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լրագրողի խնդրանքով մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:

Դա տեղի է ունեցել «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Այդ գրության, ըստ լրագրողի, գրված է եղել. «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին՝ առանց հայտարարություններ անելու»:

Ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,- հարցրեց մասնակիցը:

«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է նաև համատեքստը ներկայացնել: 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան:

Գգործը հասավ ստորագրմանը, որը պլանավորված էր Ցյուրիխում՝ Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, սակայն վերապահում է առկա Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը հավաքվել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին»,- պատմել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան: