Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտված է
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտվել է»,- պատասխանել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ամերիկացիները կարող են աջակցություն ցուցաբերել Թալիբանի հակառակորդներին, ովքեր փորձում են զինված դիմադրություն կազմակերպել Փանջշերի կիրճում:
Ըստ Քիրբիի` Միացյալ Նահանգները 20 տարի տեւած ռազմական արշավից հետո Աֆղանստանը լքելուց հետո իրենց իրավունք են վերապահում «հակաահաբեկչական հարվածներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում մեր շահերին եւ տարածքին սպառնալիքներին պատասխանելու համար»:
ԶԼՄ-ները նախօրեին հաղորդել էին, որ արմատական թալիբները պլանավորում են «վերջնական հարված» հասցնել աֆղանական Փանջշեր նահանգի դիմադրության ուժերին: Դրա համար, ըստ աղբյուրների, թալիբներն իրենց լավագույն ուժերը եւ մեծ քանակությամբ զենք կօգտագործեն: Ավելի վաղ Աֆղանստանի Փանջշեր նահանգի դիմադրության ուժերը հայտարարել էին, որ ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության մարտիկները միացել են իրենց վրա հարձակվող թալիբ գրոհայիններին:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման ավարտի մասին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չերկարաձգել տարհանման օպերացիան` հիմնվելով ամերիկյան բանակի առաջարկությունների վրա:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային