ԱՄՆ հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի
Առնվազն 45 մարդ է զոհվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով տեղական իշխանությունները:
Ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները, որտեղ տասնյակ զոհեր կան: Զոհեր կան նաեւ Փենսիլվանիա նահանգում: Ավելի վաղ հաղորդվել էր Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում 29 մահվան մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Չորեքշաբթի երեք նահանգային իշխանություններն արտակարգ դրություն էին ներդրել իրենց տարածքներում «Իդա» փոթորկի պատճառով, որը զգալիորեն թուլացավ օգոստոսի 29-ին Լուիզիանա նահանգին հարվածելուց հետո, բայց իր հետ բերեց հորդառատ անձրեւներ եւ ամպրոպներ: Չորեքշաբթի գիշերը օդերեւութաբանները բնության երեւույթը որպես հետադարձ արեւադարձային ցիկլոն էին բնութագրել եւ նախազգուշացրել էին, որ այն ուղեկցվում է «առատ տեղումներով եւ ջրհեղեղների սպառնալիքներով»:
Մի քանի ժամվա ընթացքում Նյու Յորքում տեղացել են 15-25 սմ տեղումներ: Տեղի բնակիչները ծանուցումներ են ստացել հնարավոր ջրհեղեղի եւ պտտահողմերի մասին: Հիմնական հարվածը հասցվել է Բրուքլին եւ Քուինս թաղամասերին, սոցցանցերում տեղի բնակիչները հայտնել են փողոցների, տների, մետրոյի հեղեղումների մասին: Անձրեւները քաղաքի երեք օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր խափանումների են հանգեցրել, չեղարկվել է այժմ մեգապոլիսում ընթացող թենիսի ԱՄՆ բաց առաջնության մի քանի հանդիպում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին