Հռոմի պապը հաստատել է Գլազգոյում կլիմայի վերաբերյալ համաժողովին մասնակցելու մտադրությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP-26): Այդ մասին նա հայտարարել է իսպանական Cope ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ծրագիրը նախատեսում է, որ ես կգնամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ինձ կզգամ այդ պահին: Իրականում իմ ելույթն արդեն նախապատրաստվում է»,- ասել է պոնտիֆիկոսը:
Կլիմայի վերաբերյալ միջազգային համաժողովը նախատեսված է նոյեմբերին Գլազգոյում, որի նախապատրաստմանը կմասնակցի G20-ում նախագահող Իտալիան: Ավելի վաղ շոտլանդական Glasgow Times թերթը, հղում անելով Շոտլանդիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը, հայտնել էր, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կմասնակցի կլիմայի վերաբերյալ համաժողովին, եթե նրա առողջական վիճակը թույլ տա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վատիկանում հոկտեմբերի սկզբին տեղի կունենա նախապատրաստական միջոցառում, որը նախաձեռնել է Սուրբ Աթոռում Բրիտանիայի դեսպանատունը: Նշվում էր, որ նախատեսվում է դրան հրավիրել կրոնական առաջնորդների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների: Պապը նույնպես պետք է մասնակցի միջոցառմանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել