Ամերիկուհին սպանել է իր 6 եւ 8 տարեկան երեխաներին ու թողել դիակները տանը փտելու
Երկու երեխաների մայրը մեղադրվում է դաժան սպանության եւ մարմինները տանը թողնելու համար, հայտնում է The New York Post-ը:
28-ամյա Ջեյմերիա Հոլը մեղադրվում է իր վեցամյա դստերը խեղդամահ անելու եւ ութամյա որդուն դանակահարելու մեջ:
Հաղորդվում է, որ ոստիկանները մարմինները գտել են այն բանից հետո, երբ հարեւանները բողոքել են «տհաճ հոտից», որը գալիս էր Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում այդ ընտանիքի բնակարանից:
Ասում են նաեւ, որ հարեւանները լսել են, թե հայտնաբերելուց մեկ շաբաթ առաջ ինչպես են երեխաները գոռում․ «Մայրիկ, ոչ»:
Դա'Ներիա Թոմաս անունով աղջկան «գտել են լոգարանի մեջ՝ շորերը վզին», իսկ եղբորը՝ Դեւին Թոմասին գտել են աղբի տոպրակը գլխին եւ դանակը կրծքի մեջ:
Հոլը տանը չի եղել, երբ ոստիկանները գտել են երեխաների դիերը: Նա բերման է ենթարկվել չորեքշաբթի այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են մոտակայքում գտնվող Uber-ում:
Այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ սպանել է երեխաներին, ոստիկանությունը կնոջը մեղադրել է առաջին աստիճանի սպանության, առաջին աստիճանի հարձակման եւ երեխաներին անխոհեմաբար վտանգի ենթարկելու մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին