Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին ակտիվորեն համագործակցել փախստականների խնդիրները լուծելու հարցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Աֆղանստանում իշխանությունը թալիբների կողմից զավթելուց հետո միգրացիոն հոսքի դեմ պայքարի համար, հաղորդում է The Hill-ը:
«Անհրաժեշտ է այդ հարցի շուրջ բազմակողմանի որոշում կայացնել, եւ ԱՄՆ-ն պետք է իր դերը խաղա: Եթե անգամ նրանք առաջինը չլինեն, ով զգում է միգրացիոն ճնշում, դրա պատճառը թաքնված է որոշման մեջ, որում նրանք դերակատարում ունեն»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Մակրոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել Աֆղանստանի հարեւան երկրներնում փախստականների հարցում իրավիճակը: Նախագահը կոչ է արել լրջորեն մեծացնել նրանց ապաստանի եւ լավ պայմաններով ապահովելու ֆինանսավորումը Եվրոպայում անօրինական միգրանտների նոր հոսքից խուսափելու համար:
Ֆրանսիայի առաջնորդը նաեւ ակնարկել է, որ Վաշինգտոնն ազնիվ մոտեցում չի ցուցաբերում՝ կոչ անելով համեմատել տարհանվածների տվյալները: «Երբ ամերիկացիներն ասում են, որ դուրս են բերել հազարավոր մարդկանց, խոսքը չի վերաբերում, որ նրանք անմիջապես կընդունեն այդ աֆղանցիներին իրենց տարածքներում: Մենք տեսել ենք՝ ինչպես են նրանք Եվրոպա ժամանում»,-նշել է նա:
Նա պատմել է, որ աֆղանների հետ առաջին ամերիկյան չվերթներն արդեն ժամանել են Ալբանիա եւ Ուգանդա, եւս մի քանիսն ակնկալվում են Կոսովոյում ու Հյուսիսային Մակեդոնիայում:
«Եկեք ազնիվ լինենք՝ ոչ բոլոր աֆղանցիները պարտադիր կհայտնվեն ԱՄՆ-ում, մի քանիսը կփորձի հայտնվել ԵՄ-ում: Անհրաժեշտ է խոսել մեր ամերիկացի ընկերների հետ այդ փախստականների առավել հումանիստական ընդունելությունը կազմակերպելու եւ պետությունների միջեւ քաղաքական լարվածությունից խուսափելու համար»,-նշել է Մակրոնը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին