Չի գողացել, այլ ոգեշնչվել է․ Givenchy-ի ստեղծագործական տնօրենին մեղադրել են գրագողության մեջ
Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսին մեղադրում են գրագողության մեջ։ Ամբողջ բանը Givenchy-ի աշնանային հավաքածուի զգեստն է, որը հիշեցնում է հանգուցյալ դիզայներ Բենջամին Չոյի հագուստը: Երկու նմուշները կարելի է տեսնել գործած մետաքսե հյուսքեր։ Givenchy-ի ստեղծագործական տնօրենը հայտարարել է, որ զգեստը, որով Բեյոնսեն ներկայացել է Harper's Bazaar-ի համար, դիզայներին «օմմաժ» է եղել, գրում է Blueprint-ը:
Գրագողության մեջ առաջին անգամ Մեթյու Ուիլյամսին մեղադրել է մոդել եւ մտերիմ ընկերուհի Չո Աֆինա Քերին։ Աղջիկն Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ համեմատել է Givenchy-ի զգեստը եւ Բենջամինի բրենդի հագուստը:
Instagram-stories-ում դիզայները խոստովանել է Բենջամին Չոյի ազդեցությունը նրա մտահղացման վրա։ Ուիլյամնս stories-ում հրապարակված տեքստում նշել է, որ իր կարիերայի սկզբում խորհրդակցել է Չոյի հետ եւ հյուսած տեխնիկան իր նոր հավաքածուում հանդիսանում է օմմաժ։ Diet Prada-ի տվյալներով՝ Ուիլյամսը նաեւ թարմացրել է իր հրապարակման գրառումը հունիսի 28-ին՝ սեւ զգեստի լուսանկարով: «Շնորհակալություն Բեն Չոյին, ում ես օգնում էի իմ կարիերայի սկզբում, նա ինձ շատ բան սովորեցրեց նորաձեւության եւ արվեստի մեջ: Հյուսած տեխնիկան, որը ես օգտագործել եմ այս զգեստը ստեղծելիս, իմ օմմաժն է Բենին», - ասվում է հրապարակման մեջ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին