Մարոկկոն մեկնաբանել է Ալժիրի՝ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը
Մարոկկոն ափսոսում է դիվանագիտական հարաբերությունները խզելու Ալժիրի որոշման համար, սակայն մերժում է «անհեթեթ պատրվակները», որոնք Ալժիրն օգտագործել է իր գործողություններն արդարացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մարոկկոն ափսոսում է այս բոլորովին չարդարացված, բայց սպասված որոշման համար... ինչպես նաեւ դրա ազդեցության Ալժիրի ժողովրդի վրա: Մարոկկոն վճռականորեն մերժում է դրա համար հիմք հանդիսացած կեղծ, նույնիսկ անհեթեթ պատրվակները»,- ասված է Մարոկկոյի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ալժիրի ԱԳՆ ղեկավար Ռամթան Լամամրան հայտարարել էր Մարոկկոյի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նախարարը հայտարարել է, որ Մարոկոյի թշնամանքն Ալժիրի նկատմամբ «նպատակաուղղված է եղել 1963 թվականի պատերազմից ի վեր»: Նա նաեւ մեղադրել է թագավորությանը երկու ահաբեկչական խմբերի՝ իսլամիստական Ռաչադի եւ ամազոնյան անջատողական շարժման MAC (ցեղային ինքնորոշում շարժում) հետ կապ ունենալու մեջ: Ալժիրը նրանց մեղավոր է համարում անտառների հրդեհման համար: Լամամրան նաեւ մեղադրել է Մարոկկոյի հետախուզական մարմիններին Ալժիրի պաշտոնյաներին լրտեսելու մեջ:
Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի կեսերին հետ կանչեց Մարոկկոյում իր դեսպանին՝ խորհրդակցությունների՝ Կաբիլիայի տարածաշրջանի վերաբերյալ մարոկկացի կողմի վիճահարույց հայտարարությունների ֆոնին: Ավելի վաղ Նյու Յորքում Մարոկկոյի դեսպանատունը Չմիավորման շարժման անդամ երկրների շրջանում «Կաբիլիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» հաստատող պաշտոնական փաստաթուղթ էր տարածել: Ըստ Մարոկկոյի՝ տարածաշրջանը «ամենաերկար օտարերկրյա օկուպացիայի» է ենթարկվում: Ալժիրի ԱԳՆ-ն դատապարտել է նման գործողությունները եւ Մարոկոյին կոչ արել պարզաբանումներ տալ «այս վտանգավոր միջադեպի» կապակցությամբ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին