Աֆղանները գնել են Քաբուլում գրավված ուկրաինական ինքնաթիռը
Ուկրաինական ինքնաթիռը, որն իբր առեւանգվել էր Աֆղանստանում, արտարժույթով, ոսկով եւ թանկարժեք քարերով գնել են հարուստ աֆղան գործարարները, երեքշաբթի հաղորդել է Strana.ua-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ տեղի գործարարներն իրենց ընտանիքներով ուկրաինական ինքնաթիռով մեկնել են Իրան՝ վճարելով թռիչքի արժեքը: «Այսինքն՝ որեւէ առեւանգում չի եղել, այլ, փաստորեն, ուկրաինական ռազմական ինքնաթիռը պարզապես գնվել է: Ավիացիոն շրջանակներում «Strana»-ի աղբյուրները հաստատում են այս տեղեկատվությունը եւ ասում, որ օդանավում եղել են հարուստ շիաներ, որոնք արտարժույթով, ոսկով եւ թանկարժեք քարերով վճարել են Իրան թռիչքի համար: Այսինքն՝ որեւէ առեւանգում չի եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինական ինքնաթիռներով տարհանված աֆղան փախստականների մեծ մասը մեծ գումարով իրենց համար տեղեր են գնում ինքնաթիռում, եւ այդ «վճարումները անցնում են պաշտոնական դրամարկղի կողքով»:
Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտնել էր, որ անցած շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին Աֆղանստանից, անհայտ անձինք առգրավել եւ դրանով տեղափոխել են այլ ուղեւորների: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն հերքել էր ինքնաթիռի առեւանգման մասին տեղեկությունը եւ ասել, որ բոլոր ինքնաթիռները ապահով կերպով վերադարձել են երկիր:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել