Ոսկու գինը նվազում է
Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է նախորդ օրը գրանցված թանկացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.11 տոկոսով կամ 1.95 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1804.35 դոլար: Երկուշաբթի մետաղը թանկացել է 1.5 տոկոսով: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.23 տոկոսով եւ կազմել 23.602 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Երկուշաբթի ոսկու գինը բարձրացել է 1800 դոլարից, ինչին նպաստել է ավելի թույլ դոլարը եւ թրեյդերների` ռիսկից խուսափելը: Դելտա շտամի տարածման կապակցությամբ մտահոգությունները շարունակում են ազդել տնտեսության վերականգնման հեռանկարների վրա՝ սրելով կարանտինների խստացման ռիսկերը:
Միեւնույն ժամանակ, դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկերներ վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) երկուշաբթի կորցրել է 0.5 տոկոս, ինչը բարենպաստ էր ոսկու արժեքի համար: Այս դեպքում թանկարժեք մետաղն ավելի մատչելի է դառնում այլ արժույթով գնման համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել