Աֆղանստանի հարցով G20-ի արտակարգ գագաթաժողովը սեպտեմբերին կանցկացվի
G20-ի արտակարգ գագաթաժողովը՝ նվիրված Աֆղանստանի ճգնաժամային իրավիճակին, որտեղ արմատական «Թալիբանը» գրավել է իշխանությունը, պետք է տեղի ունենա այս տարվա սեպտեմբերին, հայտնում է իտալական Il Giornale թերթը:
Հանդիպումը կկայանա ամսվա առաջին կամ երրորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի չհամընկնի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի հետ, որը նույնպես նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին՝ Նյու Յորքում: Դեռևս որոշված չէ՝ արդյոք G20-ի գագաթաժողովը Հռոմում կկայանա, թե տեսակոնֆերանսի ռեժիմով, նշում է Il Giornale- ն:
Իտալիան ներկայումս նախագահում է G20-ում: Օգոստոսի 19-ին հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել էր Աֆղանստանին նվիրված գագաթաժողովի նախապատրաստման մասին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել