Հաքերային հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի վրա
Հաքերային հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի վրա։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխն իր թվիթերյան էջում կատարած գրառմամբ։
«Պետդեպարտամենտը ենթարկվել է կիբերհարձակման։ Հարձակման մասին ծանուցումն արվել է ԱՄՆ ԶՈՒ Կիբերհրամանատարության կողմից ․․․ Դեռեւս պարզ չէ, թե երբ է հայտնաբերվել հարձակումը։ Սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ»,- ասված է գրառման մեջ։
Հայնրիխը նաեւ ասել է, որ այդ հարձակումից չի տուժել Քաբուլից ամերիկացիների եւ նրանց դաշնակից աֆղանների տարհանման առաքելությունը։ Պետդեպում պարզաբանել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, կիբերանվտանգությանը վերաբերող հարցերը չեն կարող դարձնել քննարկման առարկա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել