«Ամեն բան սահմաններ ունի». Եղիսաբեթ II-ը դատական հայց է ներկայացնում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դեմ
95-ամյա Եղիսաբեթ II-ը փաստաբանների է վարձել, որոնք նրան կօգնեն միջոցներ ձեռք առնել արքայական ընտանիքի դեմ Հարիի եւ Մեգան Մարքլի բազմակի հարձակումների առնչությամբ։ Թագուհին հույս ունի, որ հարազատները կմտափոխվեն եւ կդադարեցնեն կոնֆլիկտը։
«Սահման կա, թե որքան նրանք կհանդուրժեն։ Թագուհուն ու նրա ընտանիքին հարձակումներն արդեն հերիք են։ Նրանք փաստաբանների են դիմել։ Հարին եւ Մեգանը կհասկանան, որ կրկնակի հարձակումներն անթույլատրելի են։ Արդեն բոլորը հասկանում են, որ բավական է»,- հայտնել The Sun-ի աղբյուրը։
Եղիսաբեթ Երկրորդի իրավաբանական թիմը նաեւ ծրագրում է նախազգուշացում ուղարկել «Penguin Random House» ընկերությանը, որը պատրաստվում է հրատարակել արքայազն Հարիի հուշագրությունները։ «Եթե ինչ-որ մեկը գրքում հիշատակվի կամ ուղղակիորեն մեղադրվի, դա կարող է զրպարտություն լինել, ինչպես նաեւ մասնավոր կյանքի իրավունքի խախտում։ Կասկածներ կան, որ ամերիկյան հանրությունը կընկնի Հարիի ու Մեգանի հայտարարությունների ծուղակը»,- հավելել է ինսայդերը։
Ավելի վաղ 36-ամյա արքայազն Հարին պալատում կյանքը համեմատել էր կենդանաբանական այգում ապրելու հետ։ Իսկ Մեգան Մարքլն Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամուսնու ընտանիքը նվաստացրել է իրեն։ Ավելին, նա հարազատներին մեղադրել էր ռասիզմի մեջ։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ