Երբեմն ստիպված եմ լինում անգամ հիշեցնել Լավրովին, որ նա պաշտպանության նախարար չէ. Պուտին
ՌԴ ԱԳՆ-ն զբաղեցնում է ակտիվ հարձակողական դիրք, հայրենական դիվանագիտական ծառայության ներուժն աշխատում է շատ գրագետ, Ռուսաստանի ազգային շահերից ելնելով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեծ գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտական գերատեսչությունը զբաղեցնում է շատ ակտիվ, հարձակողական դիրք: Երբեմն ես անգամ ստիպված եմ լինում հիշեցնել (Սերգեյ Լավրովին), որ նա պաշտպանության նախարար չէ, այլ արտաքին գործերի նախարար է»,-ասել է նա «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր դիվանագիտական ծառայության հսկայական մասնագիտական ներուժը, իհարկե, այսօր իրացվում է եւ աշխատում, անշուշտ, շատ գրագետ՝ ելնելով երկրի ազգային շահերից»,- հավելել է նախագահը:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ